Պուտինին փրկեցին. Ի՞նչ նպատակով

1

«Կրեմլի ցուցակը», որ հունվարի 30-ին հրապարակեց ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, դարձավ միջազգային բուռն քննարկումների առարկա, ինչը լիովին հասկանալի է թե ցուցակի բովանդակության, թե նպատակի իմաստով:

Դրանում ընդգրկված է Ռուսաստանի ամբողջ տնտեսա-քաղաքական վերնախավը, ընդհուպ վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, ինչը առավել արտառոց է: Բանն այն է, որ ցուցակում ընդգրկված անձինք ենթակա են պատժամիջոցի՝ պոտենցիալ:Դա չի նշանակում անշուշտ, որ պատժամիջոցը մի օր իրական կդառնա նրանցից բոլորի համար: Միեւնույն ժամանակ, մեծ է հավանականությունը, որ ինչ որ մասի համար վաղ թե ուշ պատժամիջոց կսահմանվի:Առայժմ նախագահ Թրամփի վարչակազմը ձեռնպահ է մնացել նոր պատժամիջոցներից, եւ փաստորեն ցուցակը ունի առավելապես հոգեբանական ներգործություն կամ ինչպես ասում են՝ դեղին քարտի նշանակություն:

Չի բացառվում, որ այս դեպքում համարժեք լինի «հազար վախը մի մահ» է ասույթը, եւ ընդհանրապես ավելի կոշտ եւ կոպիտ ասույթներ, այդ թեմայով:Բոլոր դեպքերում, ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ՝ թիրախավորվել է Պուտինի ամբողջ շրջապատը, նախագահի ընտրությունից առաջ, որը պետք է անցկացվի մի դեպքում, երբ Պուտինի վարկանիշը նախկինը չէ եւ նախկինը չէ Ռուսաստանի տնտեսական վիճակը: Այդ իրավիճակում համակարգի, համեմատաբար մերձավոր շրջանակի դերակատարությունն ունենում է էական աճ՝ վերարտադրության հարցում: ԱՄՆ կախած Դամոկլեսյան սուրը այդ մարդկանց համար առաջացնում է պատժվելու ռիսկ:

Ըստ այդմ, տրամաբանությունը հուշում է, որ նրանք պետք է մտածեն՝ Պուտինի վերարտադրությունն ապահովելուց առաջ, թե որքան թանկ կարող են վճարել դրա համար: Չի բացառվում, որ հաշվարկն արված է հենց այդ տրամաբանությամբ, ինչի մասին խոսում են շատերը:Բայց, գուցե արժե իրավիճակը դիտարկել նաեւ հակառակ կողմից, եւ հավանական է, որ ստանանք բոլորովին այլ պատկեր՝ «Կրեմլի ցուցակը» փրկեց Պուտինին, այսինքն ԱՄՆ փրկեց Պուտինին՝ իր շրջապատից:Առաջին հայացքից դա կարող է տարօրինակ թվալ, եւ կարող է լինել կարծիք, որ գործնականում շրջապատն ունի Պուտինից փրկվելու կարիք, եւ ԱՄն փաստորեն ասում է՝ հեռացեք նրանից, ու կփրկվեք:Բայց, գործնականում պատկերացնենք մի վիճակ, երբ «հեռանում» են Պուտինից: Ու՞ր, ի՞նչ քանակությամբ, ինչպե՞ս: Աներկբա է, որ գործնականում անհնար է «զանգվածային արտագաղթը» եւ առավել եւս «զանգվածային հանձնումը»՝ Պուտինին հանձնելը: Խոսքը մոտ 200 անձանց մասին է, որոնք ունեն տարաբնույթ շահեր, եւ հենց Պուտինն է եղել նրանց միավորողը կամ նրանց հանգույցը, հետեւաբար գործնականում բոլորն են պատկերացնում, որ «հանձնել» նրան՝ նշանակում է քանդել ամեն ինչ:Ըստ այդմ, տարբերակը, երբ մոտ 200 մարդ կարող է գալ ընդհանուր հայտարարի եւ հավաքական «բանակցել» Պուտինին «հանձնելու» պայմանն Արեւմուտքի հետ, խիստ տեսական է:

Հազիվ թե «ցանկի» նախաձեռնողները հույսը դրել են այդ խիստ տեսական էֆեկտի վրա, այն էլ կարճ ժամանակում:Փոխարենը, «ցուցակը» բավական երկիմաստ վիճակ է ստեղծում պայմանական «200»-ի համար: Պուտինը ունի նրանց խիստ կարիքը: «Ցուցակը» ստեղծում է վիճակ, երբ նրանք էլ ունենում են Պուտինի խիստ անհրաժեշտությունը, ներկայում առավել քան երբեւէ, քանի որ չունեն «միավորող» այլ բան: Իսկ «միավորումը» այստեղ դառնում է ինքնապաշտպանական բնազդ: Ըստ այդմ, եթե իրավիճակը փորձենք դիտարկել հակառակ կողմից, ապա ստացվում է, որ ԱՄՆ Պուտինին տվել է իր շրջապատից կախվածությունից դուրս գալու հնարավորություն, դրանով Ռուսաստանում վիճակը բերելով ավելի կանխատեսելիության, ըստ այդմ ավելի կառավարելիության ոլորտ:

Պետք է պատկերացնել, թե ինչ է նշանակում 200-ից ավելի տարատեսակ տնտեսա-քաղաքական խոշոր խմբերի գոյություն, այն էլ մի դեպքում, երբ բուն պատասխանատվությունը զգալիորեն թուլացած պետական ռեսուրսային բազայով նախագահի վրա է: Պուտինը գործնականում դառնում է այդ խմբերի պատանդը, եւ չափազանց դժվար է դառնում հասկանալ, թե երկրի ներսում որ պահին այդ խմբերից որ մեկը մյուսի հանդեպ ինչ առավելության կհասնի եւ ստվերային մեխանիզմներով ինչ վարքագիծ կթելադրի Պուտինին:Ռուսաստանում այդ իմաստով տեղի էր ունենում բալանսի լրջագույն խախտում, դրանից բխող հնարավոր ռիսկերով: «Կրեմլի ցուցակով» Վաշինգտոնը բարձրացնում է Պուտինի պահանջարկը այդ շրջապատի համար, դրանով բալանսավորելով իրավիճակը, Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունն առավել կառավարելի եւ կանխատեսելի առաջ մղելու համար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache