Պուտինն անցնում է հարձակման. պատճառը Քոչարյանն է

76

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Հայաստանի ներքին իրադարձություններին, մասնավորապես, երկրորդ նախագահ Քոչարյանի դեմ իրավապահների գործողություններին՝ ասելով, թե այդ քայլերը հակասում են թավշյա հեղափոխության առաջնորդների ավելի վաղ արած հայտարարություններին, թե չի լինելու քաղաքական մրցակիցների հետապնդում: Երևանյան իրադարձությունները, Լավրովի խոսքով, հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին, թե իբր իրենք հրաժարվելու են իրենց քաղաքական նախորդներին հետապնդելու քաղաքականությունից:

«Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ, ուստի այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ չանհանգստացնել, ընդ որում՝ նաև ԱՊՀ այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը: Հույս ունեմ, որ Հայաստանում քաղաքական գործիչների ձերբակալությունների շուրջ ստեղծված իրավիճակը կլուծվի սահմանադրական եղանակով: Վերջին օրերին մենք մեր այդ մտահոգությունը մի քանի անգամ ուղել ենք հայկական կողմին: Հույս ենք հայտնում, որ իրավիճակն, այնուամենայնիվ, կընթանա սահմանադրական ուղով»,- ասել է նա:

Նրա խոսքով, Մոսկվայում այս տարվա մայիսին Հայաստանի քաղաքական ճգնաժամի ժամանակ մեծ գոհունակությամբ նշում էին, որ արդյունքում այս ճգնաժամի որոշումը բոլոր առաջատար կուսակցությունների մասնակցությամբ փոխզիջման հիման վրա գտնվեց: «Մենք հույս ունեինք, որ հաշվի առնելով նման արդյունքը, բոլոր քաղաքական ուժերը, նախևառաջ Հայաստանի նոր ղեկավարությունը հետագայում էլ կզարգացնեն միասնական մոտեցումները, կամրապնդեն ազգային համաձայնությունը:

Սակայն վերջին օրերի իրադարձությունները ակնհայտ խախտում են նման դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջին հայտարարություններին, որ մտադիր չեն քաղաքական դրդապատճառներով իրենց նախորդների հետապնդումը կազմակերպել», – եզրափակել է նա:

Մի կողից Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը կարելի է Հայաստանի ներքին իրադարձություններին միջամտություն ընկալել, սակայն մյուս կողմից խոսքը պետության նախկին ղեկավարի մասին է, իսկ քաղաքակիրթ երկրներում նման նախադեպերը կարելի է մատների վրա հաշվել:

Ռուսաստանն էլ, որպես տարածաշրջանի գերտերություն, թերեւս անհանգստացած է Հայաստանում ընթացող աննախադեպ իրադարձություններով, երբ կալանավորվում է պետության նախկին ղեկավարը, մինչդեռ կարելի էր կալանքը փոխել գրավի կամ գուցե տնային կալանքի տարբերակով, չոչնչացնել պետական կարեւոր ինստիտուտը, անձնական հաշիվների հողի վրա չմեկուսանալ քաղաքակիրթ աշխարհից: Անշուշտ, կա նաեւ անձնական դրդապատճառ՝ արձագանքելու Քոչարյանի կալանավորմանը: Գաղտնիք չէ, որ երկրորդ նախագահը Ռուսաստանի համար ամենաընկալելի ու ընդունելի ղեկավարն է եղել, ով, ստանձնելով Հայաստանի ներքին խնդիրների լուծումը, պատրաստակամությունում է հայտնել արտաքին քաղաքականության հարցում անվերապահ վստահել Ռուսաստանին:

Կա նաեւ մտահոգություն՝ Հայաստանում կորցնելու ազդեցությունը, ինչը թավշյա հեղափոխությունից հետո հայտարարությունների մակարդակով իրականում նույնն է մնացել: Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հավատարմություն է հայտնել Ռուսաստանին եւ անձամբ Վլադիմիր Պուտինին, բայց Լավրովի հայտարարությունից պարզ է դառնում, որ նա անտեսել է ռուսական կողմի խնդրանք-հորդորները, կամ էլ Փաշինյանի համագործակցությունը Ռուսաստանի հետ թերեւս ավարտվում է արտաքին ոլորտում, ինչն էլ Ռուսաստանին ցայտնոտի մեջ է դրել:

Գուցե Մոսկվային անհանգստացնում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանը կամ նույնիսկ՝ Մարտի 1-ի գործի բացահայտման հեռանակարը, այլ այն, որ Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորումը ճանապարհ է բացում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման համար։ Սա արդեն ուղղակի հարված կլինի ռուսական կողմին, քանի որ ահաբեկչական ակտի թիկունքում կանգնած են եղել ռուսական հատուկ ծառայությունները, իսկ Քոչարյանը ընդամենը կատարող:

Անի Սահակյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache