good-banner
Լրահոս

Պուտինն ասել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ բանակցությունների սեղանին փաստաթուղթ չկա. ռուս քաղաքագետ.

 

putin_241-600x450

armlur.am — «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ բանակցությունների սեղանին այս պահին ոչ մի փաստաթուղթ չկա: Իսկ նման փաստաթղթի առկայության վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ նա ասել է. «Մամեդյարովն ասում է՝ ինչ-որ փաստաթուղթ կա, որը քննարկվում է, եթե կա, ցույց տվեք: Պուտինն ամեն ինչ հստակ ասել է. չկան նման փաստաթղթեր: Այլ հարց է, որ բանավոր կերպով կողմերը կարող են քննարկել մոտեցումների տարբեր եւ նոր սցենարներ: Այդպես կարելի է քննարկել ամեն ինչ»,- ասել է Տարասովը: Իսկ այն հանգամանքը, որ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները չեն կատարվում, ըստ ռուս քաղաքագետի, Ադրբեջանի մեղքն է: «Ձեռք բերված համաձայնությունը ենթադրում է, որ դիտորդների թիվը պետք է զգալի կերպով ավելանա: Ադրբեջանն ընդդիմանում է, նա հասկանում է իրավիճակը: Իհարկե, բանակցային գործընթացը երկարատեւ է, հեշտ չէ, բայց կարեւորն այն է, որ պատերազմ չլինի»,- ասել է Տարասովը»:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing