Պուտինն ընդունել է Յուրի Խաչատուրովին

2

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այդ մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նոյեմբերի 30-ին Մինսկում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների գագաթաժողովը: Հանդիպման նախաշեմին Խաչատուրովն այցելում է կազմակերպության անդամ-պետություններ:

Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել 2017 թվականի ապրիլի 14-ին՝ երեք տարի ժամկետով:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache