Լրահոս

Պուտինն իրեն փոխարինող է փնտրում և ահա ում անունն է շրջանառվում

 

 

putin

replik.am— Վլադիմիր Պուտինը ուսումնասիրում է հին  գվարդիան: Նախագահն ուզում է հասկանալ, թե ով կարող է հարմար լինել իր փոխարինողի դերում, գրում է Der Standard ավստրիական պարբերականը:

«Քինդերսյուրպրիզ» Կրեմլում. անցյալ շաբաթվա վերջին հայտնվեցին նախկին վարչապետ Սերգեյ Կիրիենկոյին նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին լուրերը: Թվում էր, թե ոչնչով աչքի չընկնող պաշտոն է, սակայն իրականում դա առանցքային պաշտոններից մեկն է, քանի որ այն զբաղեցնողը դնում է ռուսական  ներքաղաքական շեշտադրումները եւ կարեւոր կադրային որոշումներ է կայացնում: Կիրիենկոյի նշանակումը անակնկալ կլինի, ինչպես ժամանակին նրան վարչապետի պաշտոնում նշանակելն էր անակնկալ:

«Պետդումայի ընտրությունների ֆոնին Պուտինը մի քանի վերադասավորում է արել, որոնց գլխավոր նպատակն է իր ենթակաների լոյալությունն ու ունակությունները ստուգելն է: Դրա արդյունքում նա ազատվել է մի քանի համախոհներից, որոնք արդեն պատկառելի տարիքի էին հասել»,- գրում է թերթը:

2018-ին Կրեմլի գործող տերն, ամենայն հավանականությամ, կմասնակցի նախագահական ընտրություններին, իսկ ահա 2024-ին, եթե սահմանադրության եմջ փոփոխություններ չկատարվեն, նա ստիպված է լինելու ազատել նախագահի աթոռը: «2008-ին նա համանման քասթինգ անցկացրեց՝ ընտրելով նրան, ով կհսկի այդ պաշտոնն իր համար»,- գրում է թերթը:

Նոր թեկնածուների թվում լրատվամիջոցները հայտնում են Տուլայի նորանշանակ նահանգապետ Ալեքսեյ Դյումինի եւ Կալինինգրադի մարզի ղեկավար Եվգենի Զինիչեւի անունները, որոնք երկուսն էլ եղել են Պուտինի թիկնապահները:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing