Լրահոս

Պուտինն ու Էրդողանը հրաժարվեցին Ալիեւից

 

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրթեին Ջանըքլին Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել էր վաղ թե ուշ «Ղարաբաղը «հայկական օկուպացիայից» ազատագրելու» մասին: Նա հայտարարել էր, որ Թուրքիան Ադրբեջանի ուժն է, Ադրբեջանը՝ Թուրքիայի:
Ադրբեջանին առաջին հայացքից աջակցության այդ հայտարարություններն անող թուրք նախարարն իրականում Բաքու կատարած այցի ընթացքում պարզապես ապտակ է հասցրել Ադրբեջանի իշխանությանը: Նրա հայտարարություններից առավել կարեւորը թերեւս այն է, որ «Թուրքիայի համար Ադրբեջանի ժողովրդի ցանկությունը հրաման է»:
Թուրք նախարարն այդ մասին հայտարարել է առերեւույթ հենց «Ղարաբաղը ազատագրելու» համատեքստում, սակայն իրականում խնդրի տողատակը շատ ավելի լայն է, հաշվի առնելով մի շարք իրողություններ: Դրանք էլ հիմք են տալիս եզրակացնելու, որ Անկարայից Բաքու ժամանած նախարարը այդ հայտարարությամբ առնվազն ասել է, որ Ադրբեջանի իշխանության, մասնավորապես Ալիեւի «ցանկությունը Թուրքիայի համար ոչինչ է»:
Շաբաթներ առաջ տեղեկություն եղավ ապրիլյան պատերազմում Ադրբեջանի տված զոհերի մասին, որոնք մի քանի անգամ ավելի էին, քան հայկական կողմի կորուստը: Անկասկած, այդ բազմակի ավելիությունը բացարձակապես չի մեղմում հայկական զինուժի գեթ մեկ կորստի ցավը, սակայն տվյալ պարագայում ադրբեջանակիան կորուստների բազմակիության հիշատակումը վկայում է այլ բանի մասին: Ընդամենը չորս օրերի ընթացքում, հայկական զինուժին ռազմա-տեխնիկայով, մարդուժով զգալիորեն գերազանցող Ադրբեջանը տվեց մի քանի անգամ ավելի զոհ: Ապրիլի պատերազմից հետո փոխվել է շատ բան, առավել եւս հայկական կողմում եւ արվել է առավելագույնը, թե ոչ, սակայն աներկբա է, որ Հայաստանն ու Արցախն այժմ առավել մարտունակ են եւ պատրաստ:
Պարզ տրամաբանությունը հուշում է, որ ռազմական լայնամասշտաբ գործողությունների դեպքում Ադրբեջանի կորուստները լինելու են բազմակի ավելի: Անկասկած, Բաքուն էլ մեծ կորուստներ կպատճառի հայկական կողմին, պատերազմը երկկողմ սարսափ է, սակայն տվյալ պարագայում հարցը հենց «Ադրբեջանի ժողովրդի ցանկության» թուրք նախարարի հիշատակումն է:
Քաղաքական շարժառիթներից վեր, թուրք նախարարը անկասկած լավ է պատկերացնում, որ հատկապես ապրիլի պատերազմին հազարից ավելի կորստի դեպքում որեւէ ողջախոհ ժողովուրդ չպետք է հավակնի նոր պատերազմի եւ հետեւաբար ավելի մեծ, արյունալի հետեւանքի, ավելի շատ կորստի: Առավել եւս, որ դա լինելու է ոչ թե սեփական տան, այլ ուրիշի տունն ավերելու եւ նվաճելու համար: Եվ էլ ավելին՝ երբ դեռ չափազանց մեծ հարց է, թե արդյոք ստացվելու է այդ ահռելի կորուստների գնով նվաճել այդ տունը:
Այդպիսով, խոսելով Ադրբեջանի «ժողովրդի ցանկությունը Թուրքիայի համար հրաման» լինելու մասին, Թուրքիայի պաշտպանության նախարարը գործնականում հասկացրել է Ադրբեջանի իշխանությանը, որ Անկարան ամենեւին մտադիր չէ լինել Ադրբեջանի իշխանության պատերազմական հովանավոր եւ ակնարկել է, որ Ալիեւի այդ ռազատենչությունը այսպես ասած լեգիտիմ չէ եւ կապ չունի Ադրբեջանի «ժողովրդի խնդիրների ու ցանկությունների» հետ:
Թուրքիայի այդ դիրքորոշումը լիովին հասկանալի է քաղաքական իրավիճակի եւ հենց Անկարայի խնդիրների դիտանկյունից: Ավելին, ամենեւին պատահական չէ, որ պաշտպանության նախարարը այդ շեշտադրումներն անում է Անկարայում Էրդողան-Պուտին հանդիպմանը զուգահեռ: Միեւնույն ժամանակ, ուշագրավ է, որ այդպես էլ տեղի չունեցավ Էրդողանի նախապես ազդարարված այցը Բաքու: Նա հետաձգեց այն, դրա փոխարեն մեկնելով Աստանա: Իսկ Էրդողանի «փոխարեն» փաստորեն ի վերջո Բաքու գնաց Թուրքիայի պաշտպանության նախարարը եւ հնչեցրեց Ալիեւի համար մեղմ ասած անցանկալի մեսիջը, որը ընդհուպ Ալիեւի ոչ լեգիտիմության մեսիջն է:
Թուրքիայի համար Ադրբեջանն անշուշտ ռազմավարական դաշնակից է եւ կենսական շահերի գոտի, սակայն գերազանցապես որպես խաղաքարտ, որպես ռեսուրս: Մինչդեռ Ալիեւի խնդիրները Անկարայի համար ավելորդ բեռ են: Թուրքիան ներկայում ունի ահռելի խնդիրներ Մերձավոր Արեւելքի իրադարձությունների, Արեւմուտքի հետ հակադրության, նույնիսկ Ռուսաստանի հետ հաշտության համատեքստում: Ալիեւն իր խնդիրներով Էրդողանի համար ավելորդ գլխացավանք է:
Ընդհանրապես, ԽՍՀՄ-ից հետո Ադրբեջանը խաղարկելով «կրտսեր եղբոր» գործոնը, մեծ հաշվով շարունակաբար նրբորեն շանտաժել է Անկարային եւ զարմանալի չէ, որ վաղ, թե ուշ Անկարան ի վերջո պետք է փորձի տեղը դնել «կրտսեր եղբորը» եւ դուրս գալ նրա շանտաժի տակից: Խոշոր հաշվով, որոշակի միֆականություն կա այն հարցում, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի շահը ներդաշնակ է: Գուցե Բաքու-Անկարա ռազմավարական դաշնակցությունը համեմատելի չէ Երեւան-Մոսկվա դաշնակցության պարադոքսներին, սակայն Անկարա-Բաքու դաշնակցությունն էլ ամենեւին ներդաշնակ չէ եւ ավելի շուտ ունի բարոյական, քան քաղաքական բաղադրություն:
Առավել եւս այժմ, երբ Ադրբեջանի նախագահ Ալիեւը ակնհայտորեն զբաղված է անմիջականորեն իր անձին առնչվող խնդիրներով եւ դրանց է ծառայեցնում միջազգային հարցերը, ինչը չափազանց նեղ ու մանր է Թուրքիայի խնդիրների համար եւ դրանով հանդերձ՝ ավելորդ ու բավական մեծ բեռ, որից պետք է ազատվել:
Գործնականում նաեւ դրա համար Անկարան Ալիեւին «հանձնեց» Մոսկվային, թեեւ ակնհայտ է, որ Ալիեւը իր ներկայիս խնդիրներով բեռ է նաեւ Մոսկվայի համար, ինչի մասին վկայեց Պուտինի հայտնի հայտարարությունը հուլիսին Սոչիում Ալիեւի հետ հանդիպումից մեկ ժամ առաջ:
Եվ այդ իմաստով, Անկարայում Էրդողան-Պուտին հանդիպմանը զուգահեռ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը Բաքվում՝ Ալիեւի եւ ադրբեջանական ժողովրդի միջեւ կապի բացակայության բավական թափանցիկ տողատակով, գործնականում կարող է դիտարկվ


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing