ՊՈԱԿ-ը 2 մլն դրամի զուգարանի թուղթ է գնել

7

armlur.am -ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ գործող «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը պետական միջոցները չի խնայում անձնական խնամքի պարագաների գնման համար: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ միայն ռուլոնով զուգարանի թղթի համար պետբյուջեից նրանք ծախսել են 2 մլն 130 հազար 150 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գնվել է 12 հազար 910 հատ ռուլոնով զուգարանի թուղթ: Իսկ ահա 10 հատ թղթե անձեռոցիկի համար ծախսվել է 3000 դրամ: Հիշեցնենք, այս ՊՈԱԿ-ն իրականացնում է նույն գործառույթները, ինչ պետգույքի կառավարման վարչությունը, եւ այս կառույցը գոյություն ունի շնորհիվ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի. բանն այն է, որ ՊՈԱԿ-ի ղեկավար Ստեփան Ստեփանյանը Սահակյանի բակային ընկերն է, ուստի նրա համար հատուկ ստորաբաժանում է ձեւավորվել:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache