Լրահոս

ՊԵԿ 50 զինված աշխատակից մուտք է գործել «Քեթրին Գրուպ»-ի տարածք. Փաստինֆո

 

«Փաստինֆո» գործակալությունը տեղեկություն է տարածել Սանասար Բաղդասարյանի անունով ստացված էլեկտրոնային նամակի մասին, որում նշվում է, որ ՊԵԿ աշխատակիցները մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք։

Կից ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ և առանց փոփոխությունների, գրված է գործակալության հաղորդագրության մեջ.

«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 9-ի առավոտյան ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք։

Առանց անհրաժեշտ հիմնավորումների՝ առգրավվել են ընկերության բոլոր համակարգիչները, չհրկիզվող պահարաններն ու ամբողջ փաստաթղթերը»։

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն Քեթրին գրուպը պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ, ներկայիս ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանին, որի անունը շրջանառվեց նաեւ օֆշորային պատմության համատեքստում: Միհրան Պողոսյանը սակայն հերքում է իր առնչությունը թե Քեթրին Գրուպին, թե օֆշորային պատմությանը: Պողոսյանը հայտարարում է, որ եղել է Քեթրինի հիմնադիրը, սակայն հետո դադարեցրել է կապն ընկերության հետ: Նշենք նաեւ, որ մամուլը Քեթրին գրուպին վերագրում էր Հայաստան բանանի ներկրման մենաշնորհը: Կառավարության փոփոխությունից հետո ՊԵԿ-ը հայտարարեց, որ գործարարներից մեկը փորձել է Հայաստան ներկրել բանան, սակայն անհայտ անձինք փորձել են խոչընդոտել: ՊԵԿ-ը հայտարարեց, թե ապահովել է գործարարի նախաձեռնության անվտանգ իրականացումը: Հայտարարվեց, որ փաստացի լուծել են բանանի մենաշնորհի հարցը եւ այժմ ներկրում իրականացնում են շատ սուբյեկտներ: Մամուլում թեե լինում են հրապարակումներ, որոնցում նշվում է, որ իրականում ներկրումը այնքան էլ ապամենաշնորհված չէ, քանի որ ներկրող մի քանի ընկերությունները պատկանում են իրականում նախկինում մենաշնորհ ունեցող սուբյեկտին:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing