ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ Է

0

hraparak.am — Պետական համակարգում, մասնավոր հատվածում աշխատանքը պարալիզացված է: Այս օրերին, երբ երկրում ժամերի ընթացքում իրավիճակ է փոխվում, պետական աշխատողները գալիս են աշխատանքի, գամվում համակարգչի առաջ մինչեւ 6-ը հետեւում լրահոսին, իրադարձությունների ընթացքին եւ հեռանում: «Ի վիճակի չենք աշխատելու, չենք կենտրոնանում, պարալիզացված է աշխատանքը, նայում ենք, տեսնենք, ինչ է գալիս գլխներիս, մնում ենք, գնում ենք»,-խոստովանեց պետական համակարգի աշխատողներից մեկը, ում բնութագրմամբ, իրենք ապրում եւ շնչում են տեղի ունեցող ակցիաներով: Անգամ մասնավոր հատվածում է աշխատանքը կազմաքանդվել, նախ, ակցիաների օրերին մի շարք խոշոր առեւտրի կենտրոններ, խանութներ փակ են, պատճառը ոչ միայն ժողովրդին միանալու ձգտումն է, այլեւ վախը, որ ակցիայի մասնակիցները կմտնեն, կվնասեն իրենց գույքը:

 «Նորմալ չենք աշխատում, նախ, աշխատողների մի մասը չի գալիս գործի, կամ մասնակցում են ակցիաներին, կամ ճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողանում գալ, իսկ մի մասին էլ, ում գործը երթեւեկության հետ է կապված, մենք ենք ուղարկել տուն, քանի որ ակցիաների պատճառով չեն կարող աշխատել»,-նշեց շինարարական ընկերություններից մեկի աշխատակիցը: Իսկ թե ինչքան վնաս կարող է հասցնել մեր տնտեսությանը այս ոչ աշխատանքային վիճակը, մեկ անգամ չէ, որ տնտեսագետները հաշվարկել են՝ ոչ աշխատանքային մեռելոցների օրինակով:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache