Լրահոս

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում վերցնել Գյումրին ու Վանաձորը, Փոստանջյանը ոստիկաններին ուղարկում է սահման

 

Raffi K. Hovhannisyan and Zaruhi Postanjyan gave a press conference

Այսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ առաջին հերթին պետք է ներկայացնեն ոստիկանների հրաժարականները. «Եթե մենք ունենք շուրջ 20 հազար ոստիկան, որոնք օգտագործվում են խաղաղ ցուցարարների դեմ, այդ ոստիկանների ծառայությունը պետք է իրականացվի մեր սահմաններին: Մեր սահմաններին չպետք է կանգնած լինեն 18-20 տարեկան երեխաները եւ նրանք չպետք է այնտեղ գնդակահարվեն: Այնտեղ  պետք է ունենանք պայմանագրային զինծառայողներ: Եթե կարողանում ենք ունենալ 20 հազար ոստիկանական բանակ, որոնց օգտագործում ենք քաղաքացիներին ճնշելու համար եւ սպասարկելու Սերժ Սարգսյանի գործունեությունը, ապա մենք այդ ոստիկաններից պետք է հրաժարվենք: Մեր առաջին քայլը պետք է լինի այն, որ ոստիկանները վայր դնեն իրենց լիազորությունները: Սարի թաղի գործողությունները ցույց տվեցին, որ մեր ոստիկանությունն ահաբեկչական կազմակերպություն է ՀՀ-ում, եւ ով անդամակցում է այդ կազմակերպությանը, նա դեմ է հայ ժողովրդի շահերին, դեմ է Արցախի պաշտպանությանը, դեմ է հայ մանուկին, մեր ազգային շահերին»:

Zaruhi-Postanjyan-1

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պայքարը շարունակելու են: Անկախ նրանից, որ «Սասնա ծռերի» խորհրդանիշները վիրավորված են, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, «Ժառանգության» անդամները բանտարկված են, պայքարը իրենք շարունակելու են եւ բերելու են տրամաբանական ավարտին. «Այլ ճանապարհ մեզ չի մնացել, միակ ճանապարհը սա է»: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հավելեց. «Եթե որեւէ մեկը Անդրիասի ծունկերին է խփում, քաղաքացին ինքնապաշտպանության իրավունք ունի»:

Raffi-Hovhannisyan-1

Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց նախագահական ընտրությունները, ասելով, որ այդ ոգին, որը կար 5 տարի առաջ ու չիրացվեց մինչեւ վերջ, հիմա արդեն կա. «Մոտենում ենք ամեն փուլով՝ «Դեմ եմ», «Էլեկտրիկ Երեւան», հիմա արդեն ունենք հնարավորություն: Եթե  ունենք ստեղծարար մոտեցումներ, ոչ թե կուսակցական, կվերցնենք Գյումրին եւ Վանաձորը, եթե ուզենանք ու դուրս գանք կուսակցական մոտեցումներից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝aravot.am



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing