Ռահմոնի հիշեցումը՝ Ալիեւին. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով

49

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման անհրաժեշտության մասին:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքու այցի շրջանակում Ադրբեջանի նախագահի հետ համատեղ հայտարարության մեջ Էմոմալի Ռահմոնը նշել է. «Մենք նաեւ կարծիքներ ենք փոխանակել Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վերաբերյալ:

Մենք հստակ հավատարմություն ենք հայտնում եղած հակասությունների եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքներին՝ համընդհանուր ճանաչված միջազգային նորմերի եւ չափանիշների շրջանակում: Մեր համոզմամբ՝ քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը ամենակառուցողական ճանապարհն է այնպիսի բարդ խնդրի կարգավորման համար, ինչպիսին համարվում է Լեռնային Ղարաբաղը»:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache