LifeStyle Հայտնիներ

Ռամզան Կադիրովը հումորային տեսանյութ է հրապարակել Միշա Գալուստյանի եւ «Պուտինի» հետ

 

Չեչենական Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը տեսանյութ է հրապարակել իր, հումորիստներ Միշա Գալուստյանի եւ Դմիտրի Գրաչեւի մասնակցությամբ: Նրանք կատակել են ՆԱՏՕ-ի վերաբերյալ:

«ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ իբրեւ թե ռուս հումորիստներն իրենց անկեղծ կատակներով եւ փայլուն նմանակումներով վտանգ են ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ դա սադրանք է, եւ ես սա այսպես չեմ թողնի, կհասնեմ մինչեւ ամենագլխավոր անձին»,- ասում է Գալուստյանը՝ նմանակելով Կադիրովին:

Այնուհետեւ կադրում հայտնվում է Դմիտրի Գրաչեւը: Նա նմանակում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Ոչ մի տեղ պետք չէ գնալ: Ես նույնպես կարծում եմ, որ դա անհեթեթություն է, եւ խոստանում եմ, որ անձամբ կհասնեմ մինչեւ գլխավոր անձը»,- ասում է նա:

Այնուհետեւ գալիս է Ռամզան Կադիրովը:

«Պարոնա՛յք հումորիստներ, հանգստացեք: Ես ինքս եմ եկել, այստեղ եմ եւ ինքս կհասնեմ գլխավորին»,- ասում է նա:

Կադիրովը տեսանյութը հրապարակել է ինստագրամում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing