Լրահոս

ՌԴ ԱԳՆ-­ն արձագանքել է երևանյան զորահանդեսի վերաբերյալ ադրբեջանական հարցմանը

 

861014_640x420

168.am– Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Երևանում Հայաստանի անկախության 25­-ամյակին նվիրված զորահանդեսին «Իսկանդեր» օպերատիվ­մարտավարական հրթիռային համալիրի և ռուսական այլ զինատեսակների ներկայացմանը:

Մասնավորապես, ադրբեջանական haqqin.az­-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի համար հանդիսանում են բարեկամական պետություններ: «Զինտեխնիկայի մատակարարմամբ զբաղվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: Այդ մատակարարումներն իրականացվում են միջպետական համաձայնագրերին համապատասխան»,- ասել է Զախարովան:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing