ՌԴ դեսպանը հանդիպել է Ռ․ Քոչարյանի հետ

206

Այսօր, ականատեսների վկայությամբ, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին տեսել են «Էրեբունի պլազա»հյուրանոցային համալիրից հեռանալիս, որտեղ գտնվում է նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռ․ Քոչարյանի գրասենյակը։

Մենք փորձեցինք ճշտել, թե ի՞նչ նպատակով է դեսպանը գտնվել «Էրեբունի պլազայում»։

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ`Հայաստանում ՌԴ դեսպանն այսօր առավոտյան հանդիպել է ՀՀ 2-րդ նախագահ Ռ․ Քոչարյանի հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան 1 ժամ։ Այլ մանրամասներ պարզել մեզ չհաջողվեց։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache