Լրահոս

ՌԴ-ի ծաղրածուն հայ զինվորներին ուզում է զրկել նաև ծխախոտից

 

Խորհրդականների և օգնականների 16 հոգանոց հավաքածու պահող, թանկարժեք ավիատոմսերով մոսկվաներ թռչող և հակահայկական հանձնարարություններ իրականացնող վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը հիմա էլ որոշել է զինվորների ծխախոտի հաշվին փող խնայել:

Զինվորներին խաղաղ ժամանակ ծխախոտ չի հատկացվի. հարցը ներառված է կառավարության օրակարգում:

Փետրվարի 23-ի կառավարության նիստի օրակարգում կքննարկվի ՀՀ պաշտպանության նախարարության, ԱԱԾ-ի, ԱԻՆ-ի համար խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացման արգելումը: Հիմնավորման մեջ ասվում է․««Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժաղովի կողմից 2004 թվականի հոկտեմբերի 12-ին վավերացված 2003 թ.-ի մայիսի 21-ին Ժնևում ընդունված «Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից (որին միացել են շուրջ153 պետություն), ինչպես նաև ՀՀ ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից:

Միաժամանակ հաշվի է առնվում վերջին տարիներին ՀՀ զինված ուժերում ծխելու դեմ պայքարին ուղղված համալիր միջոցառումները, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարությունում«Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում, որոնց գլխավոր առարկան զինծառայողների առողջության պահպանումն է:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներից հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը»։

ՌԴ-ից եկած այս ծաղրածուն ուղղակի հակահայկական որոշումներ է կայացնում, կոռուպցիան խորացնում և երկրի պաշտպանի համար էլ ավելի վատ պայմաններ ստեղծում: Չնայած ծխախոտի հասցրած վնասին՝ շատ տղամարդկանց համար դա ուղղակի թթվածնի պես բան է՝ հատկապես եթե աշխատանքդ սթրեսները հաղթահարելու հետ է կապված:

Համենայն դեպս Արտակարգ իրավիճակների նախարարության և Պաշտպանության նախարարության մասով դա անընդունելի է, քանի որ հայ զինվորն ու փրկարարն ամեն օր սթրես են ապրում ամենօրյա արտակարգ դեպքերի, սպանությունների, ինքնասպանությունների, սահմանային իրավախախտումների դեպքերից:

Բացի այդ, ավելորդ անգամ ծանրացնում ենք հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների հոգսը և ընդհանրապես՝ վտանգը ձմեռային ամիսներին, երբ զինվորին ամեն գնով պետք է ծխախոտ հասցնեն: Դրանով քանի՞ ընտանիք ենք ավտովթարի վտանգի տակ դնում… Էլ չենք խոսում այս նախագծի կոռուպցիոն ռիսկերի մասին:

Նման նախագիծ ներկայացնողն ու վարչապետը առնվազն տգետ են, առավելագույնը՝ հայ ժողովրդի պաշտպան բանակի, փրկարարի, ազգի թշնամի: Ռուսական այս շոու  աստղը կաշառակերներին պատժելու և բանակից գողացված փողերը հետ պահանջելու  փոխարեն զինվորների ծխախոտի փողն է ուզում խնայել, ավելի ճիշտ՝ մսխել կամ մի ավելորդ խորհրդական էլ ավելացնել հավաքածուին:    

Եվ ի վերջո, այս հիմար նախագծի նախաձեռնողները ներկա դրությունը համարում են խաղա՞ղ, թե՞ պատերազմական…

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lakmose.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing