Լրահոս

ՌԴ-ից Հայաստան ծանր զինտեխնիկա է տեղափոխվում

 

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Նուգզար Ծիկլաուրին տեղեկություն է տարածել, որ մարտի 22-ի երեկոյան Վրաստանի Բոլնիսիի շրջանում ռուսական համարանիշերով բեռնատար մեքենաները, հավանաբար, «ԲՈՒԿ» զենիթահրթիռային համակարգ են տեղափոխել դեպի Հայաստանի սահման: Interpressnews.ge-ի փոխանցմամբ՝ Ծիկլաուրին երկրի կառավարությանը, նախագահին և պատկան մարմիններին կոչ արել ուսումնասիրել, թե այդ մեքենաներով ինչ է տեղափոխվում դեպի Հայաստան:

Ծիկլաուրին տեսանյութ և լուսանկարներ է ներկայացրել բեռնված ավտոմեքենաներից՝ նշելով, որ ռուսական պետհամարանիշներով մեքենաները փաթեթավորված բեռ են տեղափոխում՝ հավանաբար՝ ռազմական տեխնիկա։«Բեռնատար մեքենաները, որոնք ռուսական պետհամարանիշներով են, փաթեթավորված բեռ են փոխադրում:Մեծ հավանականությամբ, սա ռազմական նշանակության ծանր տեխնիկա է:Բոլնիսում գտնվող մեր աղբյուրների փոխանցմամբ՝դա մեծ հավանականությամբ ռազմական տեխնիկա է՝ «ԲՈՒԿ» զենիթահրթիռային համակարգ : Վաղը նախատեսվում է Անվտանգության խորհրդի նիստ և անհրաժեշտ է այս հարցը բարձրացնել: Բեռը, հավանաբար, տեղափոխվում է դեպի Հայաստան»:

Կարճ ժամանակ անց Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով ընդդիմադիր կուսակցության հայտարարությունը: Նախարարության հաղորդագրությունում, մասնավորապես ասվում է.« «Տարածված տեղեկատվությունը, թե իբր այսօր Վրաստանից տարանցիկ ճանապարհով ռուսական ռազմական տեխնիկա է տեղափոխվել դեպի Հայաստան, իրականությանը չի համապատասխանում: Դա քաղաքացիական նշանակության տեխնիկա է:

Պաշտպանության նախարարությունը թույլատրում է ռազմամթերքի տարանցում, սակայն այս դեպքում նման թույլտվություն չի եղել»: Վրաստանի պաշտպանության նախարարությունը նաև հիշեցրել է,որ ռազմամթերքի տարանցման համար երկար տարիներ է Վրաստանի իշխանություններին ոչ Հայաստանն է դիմել, ոչ՝ Ռուսաստանը, հետևաբար ռազմական տեխնիկա անցկացնելու թույլտվություն չի էլ եղել:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lurer.socnews.net

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara