ՌԴ-ին անհանգստացնում է այն, որ իրավիճակը Հայաստանում շարունակում է թեժ մնալ. Լավրով

67

ՌԴ-ին անհանգստացնում է այն, որ  իրավիճակը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, սակայն դա այդ  երկրի ներքին գործն է: Այդ մասին հայտարարել է  ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` խոսելով Պուտին-Փաշինյան հերթական հանդիպման մասին, որը նախատեսվում է առաջիկայում. տեղեկացնում է ТАСС-ը:

«Մեզ անհանգստացնում է, որ իրավիճակը Հայաստանում ներկայումս շարունակում է թեժ լինել, մասնավորապես` հետաքննվում են տասը տարվա վաղեմության իրադարձություններ, տեղի են ունենում ձերբակալություններ: Մենք դա ՀՀ-ի ներքին գործն ենք համարում: Եվ ցանկանում ենք, որ այդ ներքին գործերը մնան օրենքի ու Սահմանադրության ամուր հիմքի վրա»,- ասել է Լավրովը:

Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի` ՌԴ-ն շահագրգռված է, որ իրավիճակը երկրներում, որոնց հետ Մոսկվան դաշնակցային հարաբերություններ և ռազմավարական գործընկերություն ունի, կայուն լինի, որպեսզի  ներքին գործընթացները զարգանան Սահմանադրությանը համապատասխան, և բարենպաստ պայմաններ լինեն տնտեսության զարգացման, սոցիալական ոլորտի բարելավման համար:

«Ուշադիր հետևում էինք այն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան արդեն այն  բանից հետո, երբ ուժի մեջ մտան սահմանադրական նորմերը, որոնց համաձայն` հիմնական լիազորություններն անցնում են վարչապետին, որին ընտրում է խորհրդարանը: Չենք արել որևէ քայլ կամ հայտարարություն, որը կարող էր անգամ դժվարությամբ մեկնաբանվել որպես ներքին գործերին միջամտություն: Չեմ կարող ասել, որ մյուս արտաքին խաղացողները  նույն կերպ են վարվել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache