Լրահոս

ՌԴ-ն Ադրբեջանին հասկացրել է`մի փոքր էլ համբերել,և ամեն ինչ կգնա խոստացված ձևով. «ով իրեն լավ կպահի, կստանա ԼՂԻՄ-ը…»

 

Stepan-Safaryan3

168.am—  Ստյոպա Սաֆարյան այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում անդրադարձավ ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններին. «Այժմ կարծես թե մեր դաշնակից ՌԴ-ն իրեն պահում է որպես Ադրբեջանի բարեկամ: Որեւէ ակնկալիք չենք կարող ունենալ, որ ՌԴ-ի հովանու ներքո կազմակերպվող հանդիպումներում ԼՂՀ ներկայացուցիչները մասնակից կլինեն: 2008թ. ամռանը ՌԴ-ն Բաքվում Ալիեւի հետ ստորագրել է հռչակագիր, որում շարադրված են երկու երկրների մոտեցումները` նաեւ Ղարաբաղյան հակամարտության մասով: Ըստ համաձայնագրի` խնդիրը պետք է լուծել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության շրջանակներում, ապահովել փախստականների վերադարձը, իսկ դա ենթադրում է տարածքների վերադարձ»:

Ըստ Սաֆարյանի` Ադրբեջանը հույս ունի, որ ՌԴ-ն կկատարի իր խոստումը. «Մոսկվան անուղղակի հասկացրել է Ադրբեջանին, որ տեր կկանգնի իր խոստմանը` որոշ տարածքներ վերադարձնելու առումով: Հրահրելով լարված իրավիճակներ` դրանք հնարավորություն կտան ՌԴ-ին Ղարաբաղում տեղակայել իր խաղաղապահ ուժերը: Դրան դժվար եմ հավատում, որովհետեւ համանախագահողները եւ հայկական կողմը դա թույլ չեն տա: Դեռեւս ունենք լարվածության մեծ ռիսկեր: ՌԴ-ն Ադրբեջանին հասկացրել է` մի փոքր էլ համբերի, եւ ամեն ինչ կգնա խոստացված ձեւով»:

Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ` ՌԴ-ն Հարավային Կովկասում գործելու նախապատվությունը տվել է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակահատվածին. «2008թ. ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ բռնկվեց վրաց-ռուսական պատերազմը: Հիմա էլ ԱՄՆ-ն կենտրոնացած է ընտրությունների եւ ներքին խնդիրների վրա, ինչը կօգտագործի ՌԴ-ն. բացառված չէ, որ ՌԴ-ն կթույլատրի Ադրբեջանին սկսել ռազմական գործողություններ, եւ իր միջամտության լավագույն պահը կստեղծվի»:

Անդրադառնալով 2008թ. համաձայնագրին` ասաց « Մեզ հին մղձավանջի կրկնություն է սպասվում: Ռուսական պլանը ենթադրում է ԼՂԻՄ-ը ՀՀ-ից վերցնել, Հայաստանին չտալ, հարակից շրջանները Ադրբեջանին տալ եւ իրավիճակն այդպես պահել: Սա ենթադրում է տասնամյակներով ՀՀ-ին եւ Ադրբեջանին պահել կախվածության մեջ` «ով իրեն լավ կպահի, կստանա ԼՂԻՄ-ը…»: Կրեմլն այսպես ուզում է նստել հակամարտության վրա` հակամարտության սառեցման նոր մոդելով»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing