ՌԴ-ն ցանկանում է ՍՈւ-30ՍՄ կործանիչները մատակարարել Հայաստանին. Կոմերսանտ

205

armtimes.com — Ռուսաստանը ծրագրում է Հայաստանին ՍՈւ-30ՍՄ կործանիչներ մատակարարել ավելի շուտ, քան նախատեսվում էր՝ մինչեւ 2024 թվականը:

Ըստ այդմ, հնարավոր է, որ կործանիչները կհայտնվեն հայկական զինանոցում մինչեւ 2024 թվականը, իսկ Երեւանը ծրագրում է ձեռք բերել առնվազն 1 էսկադրիլիա՝ 12 հատ օդանավ։ Այս մասին  հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ Երեւանի հետաքրքրությունը ՍՈւ-30ՍՄ-ներով սկիզբ է առել դեռ 2010 թվականից: Հայաստանը ծրագրում է թարմացնել ՍՈւ-25-երից ու ՍՈւ-27-երից կազմված ավիապարկը: Հոդվածագիրը հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտոնել էր օդանավերի մատակարարումը, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը չէր կայացել եւ այս տարիներին կողմերը բազմիցս են քննարկել այդ գործարքի իրականացման հնարավորությունը՝ մասնավորապես, Հայաստանը պիտի գներ օդանավերը ներռուսաստանյան գներով։ Միաժամանակ ՀՀ-ն գնել էր «Իսկանդեր» համակարգեր ու $300 մլն վարկեր էր վերցրել՝ ռուսական զենք գնելու համար։

Կոմերսանտը գրում է, որ վերջին անգամ կողմերն անդրադարձել են թեմային հայկական «թավշյա հեղափոխությունից» առաջ, ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել է, որ ձեռքբերումը հետաձգվում է մինչեւ 2024 թվականը։ Հեղափոխությունից հետո զենքի հարցերով ակտիվ բանակցություններ դեփռ չեն եղել, բայց Մոսկվան հույս ունի սկսել իրականացնել գործարքը որքան հնարավորինս շուտ։ Դա անհրաժեշտ է Իրկուտսկի ավիաշինական գործարանի հզորությունները մինչեւ 2022 թվականը բեռնելու համար․ 2022-ից հետո ՍՈՒ-30ՍՄ-ի արտադրությունը դադարեցվելու է, շեշտն էլ դրվելու է ՍՈՒ-35-ի վրա, որն արտադրվում է Ամուրի Կոմսոմոլսկում։

Հիշեցնենք, օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել ՍՈւ-30ՍՄ-ի օդաչուական խցիկից եւ գրել, որ այն աշխարհի լավագույն կործանիչներից մեկն է։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache