Լրահոս

ՌԴ-ն ճնշո՞ւմ է մեզ. 5 շրջան հանձնե՞նք, թե ոչ

 

icon

Այսօրվա մամուլը գրում է. «Վերջին երեք օրերին ԼՂՀ խնդրի շուրջ աղմկոտ հայտարարությունները հաջորդում են մեկը մյուսին: Նախ` երեք օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, թե ԼՂՀ խնդրի կարգավորումը այս պահին հնարավոր չէ, քանի որ կողմերը դրան պատրաստ չեն, ինչը ադրբեջանական կողմի զայրույթը առաջացրեց, քանի որ այդպիսով ակնհայտ է դառնում, որ բանակցային գործընթացը մի առ ժամանակ սառեցվում է: Երեկ էլ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ի ամբիոնից հայտարարեց. «Ադրբեջանի օկուպացված 5 շրջաններից Հայաստանի զինված ուժերի դուրս բերումն այժմ օրակարգում է: Ռուսաստանը կիսում է մեզ հետ այդ ջանքերը, եւ մենք մեր աջակցությունն ենք հայտնում: Մենք հակամարտության ցանկացած կարգավորման կողմնակիցն ենք, որը կհամապատասխանի Ադրբեջանի շահերին»,- ասաց Չավուշօղլուն: Այս տեսանկյունից ուշագրավ է Սերժ Սարգսյանի` ԱՄՆ այցելելու փաստը եւ, կարծես թե, Չավուշօղլուի հայտարարությունը ԱՄՆ-ում ներդրումներ փնտրող Ս. Սարգսյանին յուրօրինակ մեսսիջ էր: Երեկ ողջ օրը ՀՀ ԱԳՆ-ն որեւէ կերպ չէր արձագանքում ՌԴ-ի կողմից մեր նկատմամբ բանեցվող ճնշումների մասին արված հայտարարությանը: «Ժողովուրդ»-ը բազմիցս հարցումներ արեց ԱԳՆ-ին: Եւ միայն օրվա վերջում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ընդհանրական ինչ-որ պատասխան տվեց. «Թուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձը եւս մեկ անգամ ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից»»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Hartak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara