ՌԴ Պետդումայի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

0

lragir.am — Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել հանդիպել Հայաստանի խորհրդարանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

 «Մենք խնդրում ենք հանդիպում կազմակերպել «Ելք» խմբակցության ղեկավարության, ինչպես նաև մյուս խմբակցությունների հետ: Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել, մենք սիրով կհանդիպենք նրա հետ: Որքան մեզ հայտնի է` նա այսօր Երևանում չէ, սակայն եթե նա ցանկություն ունենա, մենք բացարձակապես չենք պատրաստվում հրաժարվել հանդիպումից»,- ասել է Զատուլինը:

Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հարցերով հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ ժամանել են Երևան: Կոնստանտին Զատուլինն ընդգծել է, որ Պետդումայի պատգամավորներից և Դաշնային խորհրդի անդամներից բաղկացած  խումբը Երևանում հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ արա Բաբլոյանի և ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ: «Մեր նպատակն է ծանոթանալ ստեղծված իրավիճակին, քննարկում ենք խորհրդարանական ապագա գործունեության պլանը:  Միանշանակ, հարցնում ենք, թե ինչ կարելի է ակնկալել»,- մանրամասնել է Զատուլինը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache