«Ռեկորդային վատ թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք»․ Արսեն Թորոսյան

107
Աղբյուր՝

ipress.am

«Վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք։ Արհեստական շնչառության սարքերի վրա ունենք ընդամենը 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 17, ծանր վիճակում՝ 59 պացիենտ»,- կառավարության նիստում հայտարարեց նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում կանցնեն թեթև ախտանշաններով քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը․ «Կփորձենք որոշումն առավելագույնս ձգել։ 5-6 օր դեռ կկարողանանք ձգել»։

Պարետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ տարածման դինամիկայից կախված՝ որոշումները կարող են փոփոխել, այս պահին դեռևս փոփոխության կարիք չկա։


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները

Adnow
loading...