Լրահոս

ՌԻԱ Նովոստիի հակահայ հոդվածը, որ հետո հեռացվել է

 

Ռուսական ՌԻԱ Նովոստի կայքը հոդված է հրապարակել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի Չինաստան այցի մասին, սակայն որոշ ժամանակ անց հեռացրել է այն:

Հոդվածը վերնագրված էր՝ «Զենքի հետևից՝ Չինաստան. Հայաստանին քիչ են ռուսական Սմերչերն ու Իսկանդերները»:

Հոդվածում նշվում էր, որ Հայաստանը հետաքրքրված է չինական սպառազինությամբ և հիշեցնում է Ռուսաստանի տրամադրած 200 միլիոն դոլար արտահանման վարկի մասին:ՌԻԱ Նովոստին այս հարցով մեկնաբանություն է վերցրել Ալեքսանդր Խրամչիխինից, ով նշել է, որ Հայաստանը, խորացնելով գործակցությունը Չինաստանի հետ, շանտաժի է ենթարկում Մոսկվային ավելի էժան ու ավելի շատ զենք ստանալու համար: Նա քիչ հավանական է համարում, որ Հայաստանը սկսի սպառազինություն գնել Չինաստանից, սակայն նշում է, որ դա տեղի կունենա, եթե Չինաստանը շահավետ առաջարկներ ներկայացնի:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing