Լրահոս

Ռիհաննան հրաժարվել է ելույթ ունենալ Կոլումբիայի փառատոնում Զիկա վիրուսի պատճառով

 

32715

news.am — Ռիհաննան հրաժարվել է ելույթ ունենալ Կոլումբիայի փառատոնում  Aedes aegypti մոծակների կողմից տարածվող Զիկա վիրուսի պատճառով:

La Tercera-ն գրում է, որ երգչուհին պետք է դառնար փառատոնի հեդլայները: 28-ամյա Ռիհաննան հիմա մեկնել է հյուրախաղերի իր Anti World Tour համաշխարհային շրջագայության շրջանակում: Երգչուհին որոշել է չմասնակցել Lollapalooza փառատոնին, քանի որ վախենում է Զիկա վիրուսից:

Փառատոնը ծրագրված է սեպտեմբերի 17-18-ը: Ռիրիից բացի պետք է ելույթ ունենային Լանա դել Ռեյը ու Ուիզ Խալիֆան:

Հիշեցնենք, որ հիվանդության ներկա բռնկումը արձանագրվել է Լատինական Ամերիկայում, բայց արդեն կան հաստատված ախտորոշումներ նաեւ ԱՄՆ-ում ու Եվրոպայում:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing