Ռիտա Սարգսյանը ներել է Դիանա Գրիգորյանին

1

Տարիներ առաջ, հայկական հեռուստաեթերը ողողվեց այնպիսի հեռուստասերիալներով, որոնք հագեցած էին, բռնություն տեսարաններով, ցենզուրայից դուրս կադրերով ու արտահայտությունները, և դրանց սցենարիստը Դիանա Գրիգորյանն էր:

Հեռուստատեսային այդ  անօրակությունը օր օրի ավելի մեծ թափ էր ստանում, և նմանօրինակ սերիալները  մեկ մյուսին լրացնելով  ավելի էին շատանում, հեռուստադիտողին դարձնելով այդ ճահճի զոհը:

«Իմ մեծ, չաղ հայկական հարսանիքը» , այսպես էր կոչվում այն հաղորդաշարը, որով Դիանա Գրիգորյանը, առաջին անգամ հանրությանը ներկայացավ որպես սցենարիստ, և որի վարկանիշից ոգևաշնչված վերջինս, որոշեց իրեն փորձել  հեռուստասերիալային ասպարեզում:

Հեռուստասերիալային սկզբնական շքերթի, ամենառեյտինգայինը համարվող՝ «Շփացած խելագարները» հայտնի սերիալը, որի  ցածրաճաշակ սցենարը  պատկանում էր Դիանա Գրիգորյանին, ընդհամենը մի քանի օրում հասցրեց հեռուստադիտողին կլանել, այն դեպքում, երբ բուն սերիալը, բացի անճաշակություն, անմակարդակություն, անբարո վարք ու բարք տարածելուց, որևէ աչք ծակող կողմ չուներ, և այս ամենին գումարած՝ նկարահանվողների 90 %-ը դերասանական որևէ կրթություն չունեին:

Կարճ ժամանակ անց, այս հանգամանքը իր արձագանքն է ստանում պետական մակարդակով. հեռուստասերիալի նկարահանումները դադարեցվում են:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, սերիալը ամենևին դուր չէր եկել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ով անձանբ այդ մասին հաղորդել էր Արմենիա հեռուստաընկերության այն ժամանակվա ղեկավարությանը, հորդորելով դադարեցնել սերիալի ցուցադրությունը:

Հիշեցնենք, որ կանանց տոնի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հայտնի հեռուստադեմքերի կողքին՝ պարգևատրեց նաև Դիանա Գրիգորյանին՝ Մովսես Խորենացի մեդալով:

Ստացվում է, որ այս տարիների ընթացքում Գրիգորյանի սցենարային լուծումները այնքան բարձր մակարդակի են հասել, որ վերջինս արժանանում է  մի մեդալի, որը խորհրդանշում է ակնառու նվաճումները՝ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում:



Загрузка...