Ռոբերտ Քոչարյանը, առհասարակ, չի կարող ենթարկվել պատասխանատվության. Փաստաբան

69

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խմբի անդամ, փաստաբան Ռուբեն Սահակյանը չի կարող ասել, թե Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո ինչպես կընթանա նախաքննությունը։

Հարցին, թե երկրորդ նախագահի ազատ արձակվելուց հետո ինչպե՞ս է ընթանալու նախաքննությունը, Սահակյանը պատասխանեց. «Այդ հարցը տվեք նախաքննությունն իրականացնող մարմնին»։

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ որոշեց բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց հաշվի առնելով, որ նա օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։

«Եթե անձեռնմխելիության հարցը այսպես լուծվեց, ապա մնացած հարցերին դատարանը չպետք է անդրադառնար», — նկատեց Սահակյանը։

Փաստաբանը հնարավոր համարեց, որ քրեական գործը կարճվի, բայց մինչ այդ փաստաբանը կարծում է, որ վերաքննիչ դատարանի այս որոշումը ՀՔԾ-ն կբողոքարկի։

«Մեր հետագա քայլերը լինելու են սպասել ՀՔԾ-ի գործողություններին և գործել ըստ այդմ», — ասաց Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache