Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց

46

Վերաքննիչ դատարանի դատարանի որոշմամբ քիչ առաջ ազատ արձակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։

Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache