Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ցուցմունք տալ

58

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պնդում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբրեյալ նրա փաստաբանների բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը վաղը պետք է մերժի։

«Կարծում եմ, որ փաստաբանների վերաքննիչ բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը կմերժի։ Գործի շահերից ելնելով ես գտնում եմ, որ խափանման միջոց կալանքը պետք է մնա նույնը, քանի որ դա միակ խափանման միջոցն է, որը ի զորու է պատշաճ պահել մեղադրյալի վարքագիծը», — Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում տեղեկացրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

ՀՔԾ պետը նաև ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել  քննչական գործողություններին, չի տվել ցուցմունքներ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache