Լրահոս

Ռոբերտ Քոչարյանը խնդիր է դրել. Իրատես դե ֆակտո

 

2452071463057660

henaran.am-ը գրում է.  Վերջերս տեղեկություն տարածվեց, թե Հայաստան է վերադառնում ԼՂՀ պաշտպանության առաջին նախարար Սամվել Բաբայանը: Երեկ արդեն որոշ կայքեր հաստատեցին այդ լուրը:
Մինչ ոմանք նրա վերադարձը կապում էին ապրիլյան ռազմական գործողությունների հետ, պարզվեց, որ իրականում Հայաստան նրա վերադարձը զուտ քաղաքական շարժառիթ ունի: Մեր տեղեկություններով, Բաբայանը համալրելու է «Համախմբում» կուսակցության շարքերը: Հիշեցնենք, որ նա 2005-ին հիմնեց «Դաշինք» կուսակցությունը, որը, նրա հեռանալուց հետո, ընդհատակ անցավ:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Սամվել Բաբայանն այս քայլն արել է ոչ թե Վարդան Օսկանյանի հորդորով, այլ անձամբ Ռոբերտ Քոչարյանի, քանի որ այդ կուսակցության հրապարակայնությունը, ներկայանալիությունը մեծացնելու խնդիր է դրված: Իհարկե, գաղտնիք չեն Սամվել Բաբայանի և Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, բարդ հարաբերությունները, սակայն ծայրահեղ իրավիճակներում նրանք մշտապես աջակցում են իրար:

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...