Ռոբերտ Քոչարյանի Կալանավորման Դեմ Բողոքի Քննությունն Ավարտվեց. Դատարանը Հեռացել Է Խորհրդակցական Սենյակ

61

«Փաստինֆո» -ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում,  նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, ավարտվեց. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:

Որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը ժամը 16.00-ին:

Հիշեցնենք, որ նախօրեին սկսվել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը և Քոչարյանի պաշտպանների կողմից բողոքը ներկայացնելուց հետո դատախազները և քննիչները պետք է առարկություններով հանդես գային, սակայն շուրջ 8 ժամ տևած բողոքի քննությունը հետաձգվել էր՝ այսօր ժամը 14.00-ին շարունակվելու որոշմամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել է հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Մեզ հետ զրույցում ավելի վաղ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը հայտնել էր, որ առաջադրված մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում:

Նշենք նաև, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ 45 պատգամավորի կողմից ստորագրած՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը Գլխավոր դատախազությունը մերժել է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache