Ռոբերտ Քոչարյանի սպառնալիքը ՀՀԿ-ին. կորցնելու բան չմնաց

88

ՀՀԿ-ն երկրորդ հայտարարությունն է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության թեմայով: Այս անգամ հայտարարությունը տարածել է կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, ասելով, որ Քոչարյանի հետպնադումը սպառնում է հասարակության պառակտումով եւ Հայաստանի համար վտանգներով, իսկ ՀՀԿ-ն էլ հարցը բարձրացնելու է միջազգային հարթակներում:

ՀՀԿ այս դիրքորոշումներն անշուշտ մոտ են ընդհուպ զավեշտին, հաշվի առնելով այդ կուսակցության բացարձակ իշխանության շրջանում տեղի ունեցած բազմաթիվ քաղաքական հաշվեհարդարները՝ իրավական գործիքների կիրառումով:

Բայց, միեւնույն ժամանակ, հասկանալի է, որ ներկայում ՀՀԿ-ին Քոչարյանի ճակատագիրը չէ, որ հուզում է: ՀՀԿ-ին ներկայում հուզում է սեփական ճակատագիրը: Բանն այն է, որ Քոչարյանի հանդեպ իրավական գործընթացը եթե ավելի վտանգավոր չէ հենց ՀՀԿ համար, ապա առնվազն պակաս վտանգավոր եւ խնդրահարույց չէ, քան հենց Քոչարյանի համար: Ավելին, Ռոբերտ Քոչարյանը ստացել է «բացառիկ հնարավորություն»:

Բանն այն է, որ Մարտի 1-ի թիվ մեկ եւ թերեւս միակ պատասխանատուն ու մեղավորը տասնամյակ շարունակ դիտվել է Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում, այդ դիտարկումը ոչ ուղիղ իհարկե, սակայն տարբեր խողովակներով եւ քաղաքական պահվածքի նրբերանգներով խրախուսել է նաեւ ՀՀԿ-ն:

Մարտի 1-ի գործի այսպես ասած չբացահայտվածությունը միմիայն նպաստել է դրան, որ ավելի ու ավելի խորանա միակ պատասխանատուի «կանխավարկածը»:

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը առնվազն որպես գործող նախագահ գլխավոր պատասխանատու է այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել իր նախագահության շրջանում ընդհանրապես, աներկբա է: Միեւնույն ժամանակ, մակերեսայնություն կլինի խոսել այն մասին, թե ամեն ինչ պայմանավորված էր միայն Քոչարյանով:

Այդպիսի համակարգերը չեն ունենում քառորդ դարից ավելի կուռ ու անսասան թվացող ամրություն: Հայաստանում իշխող համակարգը եղել է հստակ աշխատող մի մեխանիզմ, որը երբեք կախված չի եղել մեկ մարդուց, առաջին հերթին հենց անվտանգության նկատառումներից ելնելով:

Այլապես մեկ մարդու հետ որեւէ խնդիրը կփլուզեր ամբողջ համակարգը: Մինչդեռ համակարգը ավելի ու ավելի ամրացել է, թեեւ առանցքային անձերի հետ կապված եղել են տարբեր խնդիրներ, ընդհուպ ողբերգական:

Շարունակությունը lragir.am-ում



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache