Լրահոս

Ռոբսոններ, Պիպոներ, ինչ-որ ոչնչություններ փորձեցին Կարենի կոչի հիման վրա մեջքից հարվածել. Աշոտ Գրիգորյան

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկականմիությունների ֆորումի (ԵՀՄՖնախագահ Աշոտ Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, Ազգային ժողովում վերջերս հարց հնչեց, որ գրեթե մեկ տարի է, ինչ Կարեն Կարապետյանըվարչապետ է, բայց որևէ ԵՄ երկիր չի այցելել և բացի ԵՏՄ երկրներից ոչ մի տեղ չի եղել: Դուք ապրում և աշխատում եք ԵՄ անդամ երկրներից մեկում: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Կարեն Կարապետյանին չեն հրավիրում Բրյուսել, մինչդեռ այսընթացքում Սերժ Սարգսյանը մի քանի անգամ այցելեց Բրյուսել և ԵՄ, և ՆԱՏՕ-ի գրասենյակ, և նաև ԵԺԿ համագումարներին:

– Կարծում եմ՝ հարցի պատասխանը պետք է փնտրել 2013-ի սեպտեմբերի առաջին օրերին, երբ Սերժ Սարգսյանը քնեց, արթնացավ և գտավ, որ հայ ժողովուրդը պետք է միակողմանի ուղի բռնի՝ դեպի ԵՏՄ, չնայած Հայաստանի՝ Բրյուսելի հետ ֆանտաստիկ հարաբերությունների, չնայած նրան, որ հոկտեմբերին վերջապես պետք է Հայաստան-ԵՄ ասոցացման պայմանագիրը ստորագրվեր, չնայած նրան, որ հսկայական օգնություն էին ստացել ԵՄ-ից ասոցացման պայմանագիրը պատրաստելու և Հայաստանին դեմքով դեպի Եվրոպա շրջելու, չնայած նրան, որ միլիարդների դոնորային ներդրումային ծրագրեր էին պատրաստված, որ ԵՄ-իցպետք է գային Հայաստան: Եվ մի մարդկային թյուրիմացության, որին ամբողջ հայ ազգը գիտի՝Արա Աբրահամյանի ազդեցության տակ ընդունեց որոշում՝ դադարեցնել ԵՄ-ի հետ հարաբերությունները և դառնալ ԵՏՄ անդամ: ԵՏՄ անդամ դառնալը ես ողջունում եմ, որևէ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ ես հայ-ռուսական տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացմանը թեկուզ դույզն-ինչ չափով դեմ եմ, սակայն քաղաքական ուղղվածություների խնդիրներն այդպես չեն լուծվում: Իմ կարծիքով՝ խայտառակություն է մեկի հաշվին մյուսի հետ հարաբերություններիլավացումըը: Նշեմ նաև, որՀայաստանն ունի եզակի հնարավորություն աշխատել Բրյուսելի և Մոսկվայի միջև որպես չափազանց կարևոր միջնորդ, և այդ կարևոր առավելությունը Հայաստանին ոչ թե տրվել է Հայաստանի աշխարհագրական դիրքի շնորհիվ, այլ այս անգամ տրվել է նրա շնորհիվ, որ Հայաստանն ունի չափազանց հզոր Սփյուռք: Եվ Սփյուռքը՝ ի դեմս Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ), կարող է շատ մեծ դեր խաղալ Հայաստան-Եվրոպա մտերմության պահպանման համար: Լավագույն հարաբերությունը, որ մենք ունենք այսօր Մոսկվայի հետ, պետք է նաև ծառայեր,որպեսզի Ռուսաստան-ԵՄ հարաբերությունները մաքսիմում զարգանան՝ շնորհիվ Հայաստանի: Ես այսպես էի պատկերացնում Հայաստանի դերը Հայաստան-Եվրոպահարաբերություններում: Արդյունքում ստացվեց, որՀայաստանը խաբեց Բրյուսելին, խաբեց այնպես, ինչպես փողոցային հարաբերությունների «կանոնագիրքն» է պահանջում: Մենք հայտնվեցին բոլոր պատերից այն կողմ՝ մեկուսացված: Եվ այսօր Սերժ Սարգսյանին ոչինչ չի փրկում, որպեսզի մեկուսացումից ազատվի: Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանի նկատմամբ այս դաժան վերաբերմունքը, ինչ ցույց է տալիս ԵՄ-ն, ոչ թե Կարեն Կարապետյանի, այլ Սերժ Սարագսյանի մեղքով է, որը դրա հիմքը դրեց: Նոր վարչապետն անփորձ է, քաղաքական հոտառությունից զուրկ է, այլապես նա կարող էր շտկել վիճակը և դիմել ԵՄ-ին: Օրինակ՝ ինչո՞ւ Կարեն Կարապետյանը չի դիմել ԵՀՄՖ-ին՝ լոբբինգ անելու, ԵՄ-ի հետ հարաբերություններըլավացնելու: Չէ՞ որկա ֆանտաստիկ պոտենցիալ Երևան-Բրյուսել հարաբերությունները ջերմացնելու: Ավելին՝ մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ, և հետագայում ես կներկայացնեմ այդ աշխատանքի արդյունքները: Պատրաստվում է նոր պայմանագիր և մենք կանենք ամեն ինչ, որ նոյեմբերին այս շատ ավելի թույլ պայմանագիրը Բրյուսելի և Երևանի միջև կնքվի: Եվ ես ինձ վրա եմ վերցնում ոչ միայն լուրջ լոբբինգ անել, որպեսզի հարաբերությունները չափազանց ջերմանան, այլ նաև այն, որ Մոսկվան դրանից չխրտնի: Սերժ Սարգսյանը մինչդեռ կամ Բրյուսելին է խրտնեցնում, կամ Մոսկվային: ՍերԺ Սարգսյանը չունի այն դիվանագիտական հմտությունը, ինչը ժամանակին ուներ Ռոբերտ Քոչարյան-Վարդան Օսկանյան զույգը: Նրանք չտեսնված արտաքին քաղաքականություն էին վարում Երևանի և Բրյուսելի, նույնիսկ ՆԱՏՕ-ի միջև: Էդիկ Նալբանդյանին անիմաստ է ևս մեկ անգամ որակավորել, թե ինչ թույլ, կիսատ-պռատ դիվանագետ դուրս եկավ՝ չնայած հիանալի կրթությանը: Իսկ Սերժ Սարգսյանը ուրիշ կանոններով է ապրում և աշխատում, ամեն քայլափոխի խաբում է: Նման կերպ տեղ չեք հասնի:

– Բոլորը փաստում են, որ թեև Հայաստանի ներդրողների ակումբ ձևավորվեց, բայցներդրումներ իրականում չկան: Կարծիք կա, որ այդ ներդրումներից է կախված լինելու Կարեն Կարապետյանի քաղաքական ապագան: Համամի՞տ եք արդյոք:

– Եկեք խոսենք փաստերով: Շուտով կլրանա Կարեն Կարապետյանի պաշտոնավորման մեկ տարին, Հայաստանի տնտեսության մեջ այն տեղաշարժը, որ կարող էր անել նոր և թարմ ուժը, չեմ տեսնում: Կարեն Կարապետյանը սկզբում մի խայտառակ հայտարարություն արեց, երբ ասաց՝ ես չունեմ կախարդական փայտիկ, ըստ որի՝ մեր տնտեսությունը և արդյունաբերությունը պետք է թռիչքային կերպով զարգանան: Այսինքն՝ նա նշանակումից առաջ բարի չի եղել նստել ևուսումնասիրել Հայաստանի կատաստրոֆիկ վիճակից հանելու ուղիները, նա չի աշխատել, չի սովորել: Եվ այնպես, ինչպես մեկ օրում որոշվեց Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցը, մեկ օրում էլ Կարեն Կարապետյանի նշանակումը տեղի ունեցավ: Իր բերած նախարարները նույնպես պատկերացում չունեն իրենց ոլորտներում: Կարեն Կարապետյանի փրկությունն այն կլիներ, որ Հայաստան 2 կամ 3 միլիարդ ներդրում կատարվեր նրա միջոցով: Առաջին վեց ամսվա մեջ կատարվեցին քաղաքական հայտարարություններ միայն և ոչ մի գաղափար չառաջարկվեց, թե ինչպես կարող է փրկել Հայաստանի տնտեսությունը:

Մինչ այսօր նրա հայտարարած ներդրումային ծրագրի հետքը քանի որ չի երևում, մտածում ենք, որ սրանք հայտարարություններ էին ընտրություններից առաջ: Եվ իրականում, խորանալով իրավիճակի մեջ, մենք հասկանում ենք՝ ով պետք է Հայաստանում ներդրում անի … Ռուսաստա՞նը, երբ ինքը ներդրումներ անելու կարիք ունի, և մյուս կողմից, Ռուսաստանն այնքան է վարկեր բաց թողել, այնքան է Հայաստանին օգնել, որ այլևս ռեսուրս չի մնացել: Ռուսաստանը ռազմական հսկայական օգնությունը տալիս է այսպես կոչված վարկերի տեսքով, և անունը վարկ են դնում նրա համար, որ Ադրբեջանը չբղավի, թե այս ինչ եք անում, Հայաստանին այդքան զենք նվիրում: Այս առումով անհասկանալի է, թե այլևս ինչպես և որտեղից ռեսուրս կբերվի Հայաստան և ներդրում կկազմակերպի: Անկասկած, ռեսուրսները պետք է փնտրել Եվրոպայում: Հայաստանը եվրոպական երկիր է, ունի եվրոպական մշակույթ և եվրոպական մտածողություն, և իհարկե Եվրոպան տրամադրված է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել: Բացի այդ, Թրամփի նոր քաղաքականության լույսի տակ հնարավոր է նաև ԱՄՆ-ի հետ աշխատել, քանի որ այսօր բոլորովին նոր գույներ են հայտնվում քաղաքական ներկապնակում, և դիվանագիտությունը պետք է բերել այն մակարդակի, որ կարողանանք ստեղծված իրավիճակից օգտվել: Մենք օրնիբուն աշխատում ենք այս ուղղությամբ, որ Երևան-Մոկսվա-Բրյուսել հարաբերությունները դառնան աննախադեպ լավ՝ շնորհիվ մեր սփյուռքահայ լոբբիստների աշխատանքի, և Հայաստանի այս բացը մենք փորձում ենք լրացնել: Կարեն Կարապետյանը, սա լավ հասկանալով, չի փորձում անգամ համագործակցել:

– Ընտրություններից առաջ Կարեն Կարապետյանը դիմեց Սփյուռքին՝ խնդրելով ներդրումներ անել: Բայց մինչ օրս, բացի ռուսաստանցի գործարարների բանավոր խոստումներից՝ չկա ոչ մի առարկայական ներդրում: Ինչո՞ւ:

– Այդ կոչն իր բնույթով խայտառակություն դուրս եկավ, որովհետև, ի պատասխան այդ այսպես կոչված կոչի, արձագանքեցին մի քանի քրեական տականքներ, ովքեր անմիջապես փորձեցին իրենց դիրքերն ուժեղացնել Հայաստանում: Այդ քրեածին պարոնները՝ Ռոբսոններ, Պիպոներ, ուղղակի ծաղրի առարկա ինչ-որ ոչնչություններ փորձեցին Կարեն Կարապետյանի կոչի հիման վրա մեջքից հարվածելվարչապետին և խայտառակ քայլ կատարել: Կարեն Կարապետյանն էլ այնքան ուժ չունեցավ, որ հայտարարի, որ այս գողական թափթփուկներն օգտագործումենիր անունը: Քրեածին Պիպոները Էջմիածնում հավաք են անում, որ պետք է Կարեն Կարապետյանին պահեն: Այդ խայտառակ «հեղինակությունները»Կարենի իմիջին ահավոր հարված հասցրին: Մի տեղեկատվություն ասեմ՝ Եվրոպայում շատ բացասական արձագանքեցին, նույնիսկ քրեական մարմիններով զբաղվող կառույցները շատ բացասական անդրադարձան, ինձ հարցում արեցին, թե ինչ է կատարվում, իմ գրասենյակ եկավ Չեխիայի ոստիկանապետը, թե այս ինչեր են անում Չեխիայում, թե այս ինչ դիվանագիտական անձնագրեր են տրվել քրեական տարրերին: Նաև զգուշացրին՝երբ պարզենք, որ դա ճիշտ է,սրան ենք հետամուտ լինելու: Եվ եթե նրանք իրենց գլուխները հանեն հանկարծ թաքստոցներից և կրկին Եվրոպայում հայտնվեն, գլուխները ցավի տակ են դնելու: Սա դրական ոչինչ չբերեց Կարենին, և կարելի է կարծել, որ սա միտումնավոր արվել էր Կարենին վարկաբեկելու համար՝ ներդրողների անունից հանդես բերելով այս թափթփուկներին: Սա ոչ միայն Կարենի իմիջին սարսափելի խփեց, այլ իրենց գցեցին եվրոպական հսկողության տակ, և ևս մի սխալ քայլ ու սրանց կվերցնեն:

– Սերժ Սարգսյանը նորից իր անվերապահ վստահությունը հայտնեցԿարեն Կարապետյանին: Ինչո՞ւ նորից անհրաժեշտություն առաջացավ դրա մասին հիշատակել:

– Եթե դրա կարիքը չլիներ, ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը վեր կենար և նման հայտարարություն աներ, ուրեմն դրա կարիքը կար, իսկ կարիքը լինում է այն դեպքում, երբ տեղեկատվություննիրականությանը համապատասխանում է: Սերժ Սարգսյանը հաստատեց, որ մեծագույն խնդիր կա իր և այսօրվա վարչապետի միջև: Եվ քանի որ խնդիրը գուցե մոտենում է անլուծելի մակարդակի, մոտենում էայն նիշին, որից հետո այլևս վերահսկելը դժվար կլինի, բնական է, Սերժ Սարգսյանը հասարակության առաջ պետք է հանդես գար, ինչպես ասում են՝ «գլխի տակ փափուկ բարձ դնելու» քաղաքականությամբ: Այո՛, շատ լուրջ խնդիր կա՝ ինչ շարունակություն էունենալու Հայաստանում իշխանության ղեկավարի պաշտոնի շուրջ պատերազմը: Եվ կարծում եմ՝ աշնանը մենք ականատես կլինենք այն թեժ կռվին, որնայս նոր պրոբլեմների հիման վրա է զարգանալու: Եվ կարծում եմ, որ լուծումները դրսից են կիրառվելու: Հնարավոր է տրվեն դրական լուծումներ, որոնքիրավիճակի լարվածությունը կմեղմացնեն, չնայած, հնարավոր է նաև հակառակը: Կապրենք, կտեսնենք՝ ինչ ուղով կգնան գործընթացները:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing