good-banner
Խճանկար

Ռոնալդուն Լիսաբոնում հյուրանոց է բացել

 
galia
Ազգությամբ պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն, ով խաղում է իսպանական «Ռեալ Մադրիդ»-ում, Լիսաբոնում հյուրանոց է բացել։  Չորս աստղանի հյուրանոցը տեղակայված է Պորտուգալիայի մայրաքաղաքի կենտրոնում, այն ունի 82 համար և մեկ լյուքս համար։
Լիսաբոնում գտնվող հյուրանոցը բացելու համար ֆուտբոլիստը ծախսել է 15 միլիոն եվրո։
Սա արդեն Քրիշտիանուի Pestana CR7 բրենդի երկրորդ հյուրանոցն է։   Առաջին հյուրանոցը ֆուտբոլիստը բացել էր Մադեյրա կղզու մայրաքաղաքում՝ Ֆունշալեում։ Ռոնալդուն արդեն բազմիցս նշել էր, որ ցանկանում է դառնալ հյուրանոցային ցանցի սեփականատեր։ Ֆուտբոլիստը նշում է, որ հաջորդ հյուրանոցները նա կբացի Մադրիդում և Նյու-Յորքում։
Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara