Լրահոս

Ռուբեն Հայրապետյանին փորձել են սպանե՞լ

 

5986e185a1c64da91cbe67cdb14a3b63

politik.am — «Օրերս կանխվել է մասշտաբային հանցագործության փորձ: Զինված քիլլերների մի ամբողջ ջոկատ է վնասազերծվել: Վնասազերծումը չի իրականացվել իրավապահ մարմինների ջանքերով: Քիլլերներին՝ զինված և դիմակավորված, հայտնաբերել և վնասազերծել է մեզ դեռևս անհայտ մարդու թիկնազորի ջանքերով: Դեպքերը ծավալվել են Էրեբունի համայնքում, ավելի որոշակի՝ «Արգիշտի» ռեստորանի հարակից տարածքում: Այս մասին գրել էր «Չորրորդ իշխանություն» օրաթերթը:

Թերթի տեղեկություններով՝ ուրբաթ օրը՝ հուլիսի 8-ին, երկրի մի շարք կարկառուն դեմքեր, օրենքով գողեր և այլ հայտնի ֆիգուրներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանը, մասնակցել են քրեական աշխարհում հայտնի հեղինակության՝ Վստրեչի Ապերի հոր քառասունքին:

Այս համատեքստում հետաքրքիր է դիտարկել այն տեղեկատվությունը, որը օրեր առաջ տարածեց Nyut.am էլեկտրոնային պարբերականը.«ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի տան դարպասների մոտ մշտապես հերթապահում են ավտոմատավորներով զինված ոստիկանները: Սովորաբար ավտոմատներով զինված ոստիկանները շրջում են միայն բացառիկ դեպքերում: Բայց Հայրապետյանը բացառիկ դեպք չէ, ինչո՞ւ են պահակություն անում «մինչև ատամները» զինված մարդիկ:

Ի դեպ, նրանք խիստ ակտիվ տեղաշարժվում են, երբ ավտոմեքենաներով ներսուդուրս են անում տնեցիները: Ու կարևոր չէ` Հայրապետյա՞նն է ներսուդուրս անողը, թե ընտանիքի անդամները, այդ պահին ոստիկաններն աշխատում են «խստացված» ռեժիմով»,-գրել էր պարբերականը:

Համադրելով այս երկու տեղեկությունները կարելի է ենթադրել, որ վնասազերծված զինված խմբի թիրախներից մեկը եղել է նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing