Ռուբեն Վարդանյանը կեղծում է

185

Ավրորա մարդասիրական նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը նախաձեռնության միջոցառման ժամանակ խոսելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին՝ հայտարարել է, որ ժողովուրդը չի հանդուրժել ստախոսությունը, ակնհայտորեն ակնարկելով նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին, ով խոստացել էր երրորդ անգամ երկիրը ղեկավարելու փորձ չանել:

Հետաքրքիր է, թե ինչու՞ Ռուբեն Վարդանյանը չէր խոսում Հայաստանում առկա ստախոսության կամ կեղծիքի մասին, երբ դեռ երկրի ղեկին էր Սերժ Սարգսյանը:

Ի՞նչ է Ռուբեն Վարդանյանը չգիտեր, որ Հայաստանում ընտրություններ են կեղծվում ու իշխանության ձևավորումը չի կատարվում ժողովրդի կամքի համաձայն: Ռուբեն Վարդանյանը չգիտե՞ր, որ Հայաստանում առկա կեղծիքի և ստի հետևանքով առկա են տասնյակ քաղբանտարկյալներ:

Իհարկե գիտեր, սակայն նրան այն ժամանակ ձեռնտու չէր կոնկրետ խոսել այս խնդիրների մասին: Իհարկե Վարդանյանը օբյեկտիվ երևելու համար խոսում էր կոռուպցիայի կամ այլ արատավոր երևույթների մասին, սակայն երբեք քաջություն չի ունեցել կոնկրետ մեղավորների նշելու: Քաջություն չուներ, քանի որ տարիներ շարունակ մի սեղանի շուրջ է նստել Հայաստանում ստեղծված արատավոր վիճակի մեղավորների հետ:  Կանգնել նրանց կողքին ու աջակցել նրանց, որպեսզի հնարավորինս երկար պահպանվի այս համակարգը:

Եթե՞ Ռուբեն Վարդանյանը իրապես արդարամիտ է ու իրապես տանել չի կարողնաում սուտը, ապա նա վերջին շանս ուներ ապրիլի 17-ին՝ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու օրը խոսեր այդ մասին և ցույց տար, որ իր համար էլ անընդունելի է կեղծիքը, սուտը:

Հիմա Վարդանյանը լավ կանի քաղաքական հարցերի մասին չխոսի: Նա լավ նախաձեռնություն ունի՝ Ավրորան, որի միջոցառումների ժամանակ, երբեք չի խոսել ներքաղաքական խնդիրներից ու հիմա էլ լավ կանի չխոսի այդ խնդիրների մասին: Նա գնահատելի աշխատանք է իրականցնում, սակայն թող չփորձի նախկինում չունեցած կամքը հիմա ցուցաբերել, երբ որևէ  նշանակություն չունի իր խոսքը: Հիմա Հայաստանում հասարակությունը իրավիճակ է փոխել ու որ ամենակարևորն է առանց ռուբենվարդանյանների:

2018 Aurora Dialogues Yerevan

LIVE: 2018 Aurora Dialogues Yerevan: Inspire, Empower, ImpactHow inspiration and empowerment can help create lasting, sustainable impact. #AuroraDialogues #CivilSocietyCooperation

Опубликовано Aurora Prize 8 июня 2018 г.



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache