Լրահոս

Ռուբլու գոտուն միանալով` Հայաստանը կորցնում է անկախությունը. կարող են լինել նաև պատժամիջոնցեր

 

Եթե ուզում ես անկախ տնտեսական քաղաքականություն վարել, ապա պետք է ունենաս նաև անկախ դրամավարկային քաղաքականություն: Այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ռուբլու գոտուն Հայաստանի հնարավոր միացմանը։

«Եթե մենք միանում ենք ռուբլու գոտուն կամ ինչպես կուզեք այն կոչեք, ապա մենք կորցնում ենք մեր անկախությունը»,-նշեց նա: Տնտեսագետի կարծիքով՝ ԵԱՏՄ-ին միանալուց հետո Հայաստանն իսկապես խնդիրների առաջ է կանգնել, միության շրջանակում Հայաստանը ստորագրում է տարբեր պարտավորություններ, որոնք մոտ ժամանակներս կյանքի են կոչվելու, սակայն իշխանությունները տնտեսական ծրագրեր քննարկելիս հաշվի չեն առնում ստորագրած պարտավորությունները.«Ինձ անհանգստացնում է նման անլուրջ մոտեցումը ստորագրված պարտավորություններին: Տեսե՛ք, Հայաստանը միանալով ԵԱՏՄ-ին, պարտավորվել է բարձրացնել մաքսատուրքերը երրորդ երկրներից ներկրվող ապրանքների համար: Նման սահմանափակումը ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ ՌԴ-ն հարուստ երկիր է և կարող է բավարարել իր պահանջները, իսկ ի՞նչ ունի Հայաստանը: Եվ սա այն դեպքում, երբ ամենաանհրաժեշտ ապրանքները գալիս են երրորդ երկրներից»,-ասաց տնտեսագետը Politik.am-ի հետ զրույցում:

«Ցանկացած փոքր երկրի համար դժվար է սեփական արժույթ պահելը, սակայն Հայաստանի համար դա անհրաժեշտ է, որպեսզի անկախ տնտեսական քաղաքականություն ունենա: Եվ եթե մենք միանում ենք ՌԴ-ի հետ ռուբլու գոտուն, ապա չենք կարող բացառել, որ Հայաստանի նկատմամբ ևս կտարածվեն այն պատժամիջոցները, որոնք կան Ռուսաստանի նկատմամբ,-մտահոգություն հայտնեց տնտեսագետը:

Վահագն Խաչատրյանը վստահ է, որ ԵԱՏՄ անդամ երկրներն առանց վարանելու կմիանան ռուբլու գոտուն, եթե դա ցանկանա Ռուսաստանը։ «Եկեք ձևականությունների հետևից չընկնենք և հստակ փաստենք, որ մեկ միասնական ֆինանսական գոտի կստեղծվի այն ժամանակ, երբ ցանկանա Ռուսաստանի Դաշնությունը,-ասաց տնտեսագետը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing