good-banner
Լրահոս

Ռուս-ադրբեջանական նոր պլան

 

arm146382556277

 lragir.am-ը գրում է.  ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը մայիսի 20-ին հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, նրանց հետ քննարկել Վիեննայի հանդիպմանը շոշափված հարցերը, կարեւոր համարել հունիսին հանդիպելու վերաբերյալ պայմանավորվածությունը: Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ խոսվել է Վիեննայի հանդիպմանը ձեռք բերած պայմանավորվածությունները իրականացնելու կարեւորության մասին:Հետաքրքիր է, Բայդենը Սերժ Սարգսյանի հետ խոսել է Մեդվեդեւի հետ Սարգսյանի երեւանյան հանդիպումի՞ց առաջ, թե հետո: Բանն այն է, որ այդ հանդիպմանն էլ ՌԴ վարչապետը հայտարարել է, որ Սարգսյանի հետ կշարունակեն ապրիլի 7-ին Հայաստան կատարած այցի ընթացքում Արցախի խնդրի շուրջ քննարկումները:Թե ինչ են քննարկել ապրիլի 7-ին, որ շարունակելու էին մայիսի 20-ի հանդիպումով՝ ԵՏՄ վարչապետների հավաքի առիթով Մեդվեդեւի Հայաստան հերթական այցի ընթացքում, պարզ չէ: Ապրիլի 7-ին Մեդվեդեւը Երեւանից մեկնեց Բաքու: Դրանից հետո աշխուժացան խոսակցությունները կարգավորման ռուսական ծրագրի մասին, խաղաղապահների մասին: Տեղեկություններ հրապարակվեցին, որ Ռուսաստանը փորձում է քառօրյա պատերազմի տաք հետքով լուծել Արցախ խաղաղապահներ բերելու հարցը: Դա՞ էր կիսատ թողել Մեդվեդեւը, որ շարունակում էր մայիսի 20-ին:Վիեննայի հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը կշարունակի կողմերի միջեւ փոխզիջում գտնելու աշխույժ ջանքը: Վիեննայից մի քանի օր անց ՌԴ անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Արցախի հարցը, ինչը վկայում է, որ Վիեննայում շոշափվել է Ռուսաստանի համար հույժ կարեւոր խնդիր:Պաշտոնապես՝ Վիեննայում շոշափվել է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման հարցը: Դա Ռուսաստանի համար իսկապես վտանգավոր հարց է, քանի որ այդ մեխանիզմը փաստացի սահմանափակելու է Արցախի հարցում Ռուսաստանի գերիշխանությունը: Միաժամանակ, այդ մեխանիզմը ոչ թե կամ ոչ միայն հայկական ու ադրբեջանական կողմերին է հետեւելու, այլ առաջին հերթին հենց Ռուսաստանին: Դա փաստացի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը Ռուսաստանից ապահովագրելու մեխանիզմ է:Մոսկվան չի կարող հատկապես քառօրյա պատերազմից հետո չխոսել այդ մեխանիզմի անհրաժեշտության մասին: Բայց, հայտարարություններն ընդհանրապես, ոչ միայն դրա, այլ ընդհանրապես կարգավորման այլ ասպեկտների վերաբերյալ, գործնականում շատ քիչ բան են ասում թե միջնորդների, թե կողմերի իրական մտադրությունների եւ շահերի մասին: Ավելին, դրանց տակ հաճախ քողարկվում են այդ իրական մտադրություններն ու շահերը:Եվ այդ իմաստով ակնհայտ է, որ Մոսկվայի համար խիստ անցանկալի է արցախյան գոտում միջազգային մեխանիզմի ներդրումը, քանի որ դա նշանակելու է Կովկասում ռուսական քաղաքականության սահմանափակում: Ավելի շուտ ոչ թե քաղաքականության, այլ դեստրուկտիվ, ապակառուցողական, ապակայունացնող, շանտաժի եւ սպառնալիքի վրա հենված մարտավարության սահմանափակում: Բայց, քանի որ ներկայում Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունը բաղկացած է հենց միայն այդ տարրերից՝ մրցակցային որեւէ այլ ռեսուրսի եւ տեխնոլոգիայի չտիրապետելու պատճառով, հրադադարի պահպանման միջազգային հետաքննական մեխանիզմի ներդրումը փաստացի դառնում է Ռուսաստանի կովկասյան քաղաքականության սահմանափակում:Հայաստանի, Արցախի համար դա նշանակում է Ադրբեջանին զսպվածության մղող իրավիճակ՝ քանի որ Բաքվի ռազմատենչության գլխավոր սնուցողը եղել է եւ շարունակում է լինել հենց Մոսկվան: Կովկասի համար դա նշանակում է կայունություն եւ անվտանգություն: Բաքվի համար դա նշանակում է «կուլակաթափություն», բայց բառի արդեն ուղիղ՝ բռունցք իմաստով: Ռուսաստանը Բաքվի բռունցքն է եւ պատահական չէ, որ Վիեննայից հետո Բաքվում ընդունելով ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինին, Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն ամեն ինչ անում է Ռուսաստանի հետ հարաբերությունը խորացնելու համար:Իհարկե, պետք է անի, քանի որ առանց այդ հարաբերության Բաքուն կռնատ է: Դրանից հետո Մեդվեդեւը գալիս է Հայաստան ապրիլի 7-ին կիսատ թողածը շարունակելու: Ալիեւը Ռոգոզինին հավանաբար շատ է խնդրել, կամ սպառնացել է՝ այլեւս ոչինչ չպատվիրել ռուսական ռազմա-արդյունաբերությանը:Պետք է ենթադրել, որ ԱՄՆ փոխնախագահ Բայդենը Երեւան զանգահարել է Բաղրամյան 26-ում Մեդվեդեւի քննարկումներից հետո: Առավել կարեւոր է իհարկե, թե ինչ է ասել Բայդենը Ալիեւին զանգահարելիս: Եթե դատենք պաշտոնական հաղորդագրություններով, ԱՄՆ խնդիրը ներկայումս կողմերին Վիեննայի շրջանակում պահելն է, առավել եւս, որ աստիճանաբար շոշափելի է դառնում կողմերին Վիեննայից դուրս բերելու Ռուսաստանի ձգտումը:Ինչ էր Վիեննան, մեծ հաշվով անորոշության քողի տակ է, սակայն մի բան կարծես թե աներկբա է, որ Վիեննան չկրակելու համար է: Իսկ չկրակելը քաղաքական ու գուցե նույնիսկ ռազմա-քաղաքական մահ է թե Ռուսաստանի, թե Բաքվի համար: Առավել եւս այն բանից հետո, որ մի անգամ արդեն կրակել են անհաջող: — See more at: http://www.lragir.am/index/arm/0/comments/view/133119#sthash.pJYorBn9.Q0p6QJ2q.dpuf

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing