Լրահոս

Ռուս-ամերիկյան համաձայնությունը և դրա հետևանքները Սիրիայի համար

 

asad

amenor.am — Ըստ երկու գերտերությունների ձեռք բերված համաձայնության` երկու կողմերի հատուկ ծառայությունները միջոցներ են ձեռք առնելու ահաբեկչական խմբավորումների ավելի ստույգ բացահայտման և տեղորոշման համար: Եթե մինչ այժմ Սիրիայում գործող կոալիցիոն արևմտյան ուժերը և ռուսական օդային ուժերը գործում էին առանձին և երբեմն խոչընդոտներ էին ստեղծում միմյանց համար, ապա այժմ կարծես թե այդ անհամաձայնությունները կվերանան և միացյալ ուժերի հարվածները կլինեն ավելի արդյունավետ և նպատակային: Սա դրական նշանակություն ունի Սիրիայի  խաղաղ բնակչության անվտանգության ապահովման և ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես ԻՊ զինյալների ոչնչացման առումով: Մյուս կողմից ռուս-ամերիկյան համաձայնությունը կարող է նաև զսպաշապիկ հանդիսանալ Թուրքիայի համար, ով ևս զինված գործողություններ է իրականցնում Սիրիայի տարածքում: Սրան կարող է նպաստել ռուս-թուրքական մերձեցումը, որի գիտակցումը կարող է Թուրքիային հեռու պահել հետագա ավելի լուրջ առաջխաղացումից Սիրիայի տարածքում:

Սակայն հարկ է նշել, որ սա ունի նաև իր բացասական կողմերը: Բանն այն է, որ բանկցությունների ընթացքում քննարկվել է նաև սիրիական ընդդիմության տարանջատումը ահաբեկիչներից: Եթե մինչ այժմ Ռուսաստանը հանդիսանում էր ասադյան վարչախմբի անվտանգության և իշխանության պահպանման ջատագովը,ապա սրանից հետո Սիրիայի ընդդիմադիր ուժերը կարող են ազատություն ստանալ իրենց գործողություններում: Քանի որ համաձայնությունը նախատեսում է նաև կառավարական ուժերի ավիահարվածների դադարեցում, ապա Բաշար ալ Ասադը զգալիորեն կթուլացնի իր դիրքերը երկրում: Կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը կանաչ լույս է տալիս ընդդիմադիր ուժերին, և ձեռք քաշում Բաշար ալ Ասադի իշխանությունը պահպանելու մտքից: Սա իր հերթին կարող է քաոսային իրավիճակ ստեղծել  արդեն ահաբեկիչների վերջնական չեզոքացումից հետո, քանի որ արդեն հետագայում ամենայն հավանականության Սիրիան կբաժանվի ազդեցության հստակ գոտիների և հարված կհասցվի նրա առանց այն էլ խարխուլ տարածքային ամբողջականությանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing