LifeStyle Լրահոս Հայտնիներ Նորաձևություն և ոճ

Ռուս երգչուհին Բաքվում ներկայացել է Ֆաինա Հարութունյանի զգեստով. Ֆաինայի մեկնաբանությունը

 

 

munuigugiu

Ռուս երգչուհի Կատյա Լելը հայ դիզայներ Ֆաինա Հարությունյանի հեղինակած զգեստով մասնկացել է Բաքվում տեղի ունեցած «Ժառա» երաժշտական փառատոնին:

Այս մասին Tert.am Life-ը տեղեկանում է երգչուհու Instagaram-ի էջից, որի մասին զրուցեցինք դիզայների հետ:

Ֆայինան նշեց, որ սա իրենց առաջին համագործակցությունն է. «Կատյայի ոճաբանը ինձ հետ կապ հաստատեց եւ ասաց, որ այդ սեւ զգեստը իրենց դուր է եկել եւ նա ցանկանում է համերգի ժամանակ հագնել: Այդ ժամանակ տեղյակ չէի, թե ինչ համերգի մասին է խոսքը: Երբ նա իր էջում ինձ նշեց, այդ ժամանակ տեղեկացա, թե որտեղ է ներկայացել իմ զգեստով: Բացի սեւ զգեստից նրանք մի պիջակ էլ են վերցրել, բայց չգիտեմ դա այնտեղ կհագնի, թե` ոչ»:

13652577_1203536359659530_763715849_n-337x600


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing