Լրահոս

Ռուս պաշտոնյան նախազգուշացրել է Թուրքիային

 

Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը լրագրողների հետ զրույցում խոսել է ռուսական ցորենի՝ Թուրքիա արտահանման շուրջ ստեղծված խոչընդոտների մասին:
Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Posta»–ին հղումով, ռուս պաշտոնյան, պատասխանելով, այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը ստիպված կլինի՞ Թուրքիայից արտահանվող ապրանքների հարցում նույնպես սահմանափակումներ մտցնել, ինչպես դա արել էր Թուրքիան ռուսական ցորենի հարցում, նշել է.
«Եթե նրանք մեր ապրանքների հարցում շարունակեն սահմանափակումներ կիրառել, ապա մենք ևս հնարավոր է նույն կերպ վարվենք, բայց հուսով եմ՝ այս իրավիճակում կհաղթի ողջամտությունը»:
Աղբյուրը հիշեցնում է՝ մարտի 15-ից Թուրքիայի կառավարության կողմից Ռուսաստանը հանվել էր այն երկրների ցանկից, որոնք Թուրքիային ցորեն են մատակարարում առանց հարկվելու: Եվ հիմա Թուրքիա ներկրվող ռուսական հացահատկի համար պահանջվող խոշոր մաքսատուրքը գործնականում կարող է անհնար դարձնել հետագա ներկրումը:

Թուրքիան 2-րդ ամենամեծ շուկան է եղել ռուսական ցորենի արտահանման համար: 2016-ին Թուրքիա է ներկրվել 1.9 միլիոն տոննա ռուսական հացահատիկ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

top-news.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara