good-banner
Լրահոս

Ռուս պաշտոնյայի տանը հայտնաբերված ավելի քան 1 տոննա քաշով դոլարների և եվրոների առգրավման տեսանյութը հայտնվել է համացանցում

 

wx1080_2

tert.am -Ռուսական ԶԼՄ-ները հրապարակել են սկանդալային տեսանյութ, որում ներկայացված է ՌԴ Ներքին գործերի նախարարության կոռուպցիայի հակազդման ու տնտեսական անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Դմիտրի Զախարչենկոյի բնակարանում օրերս իրականացված խուզարկության արդյունքում ահռելի քանակությամբ գումարի առգրավման գործընթացը:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, տեսանյութում պարզ երևում են թղթադրամներով (դոլար, եվրո) լեփ-լեցուն  պայուսակներն ու տուփերը: Ուշադրության է արժանի այն փաստը, որ առգրավված գումարի ընդհանուր քաշը գերազանցել է 1 տոննան:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Դմիտրի Զախարչենկոյի ընտանիքի անդամների շվեյցարական բանկային հաշիվներին հայտնաբերվել է մոտ 300 մլն եվրո:

 

Բացի այդ, իրավապահների տրամադրության տակ են հայտնվել առանձնակի խոշոր չափերի կաշառք վերցնելու համար մեղադրվող Զախարչենկոյի հոր՝ Վիկտոր Զախարչենկոյի անունով գրանցված օֆշորային ընկերությունների բանկային հաշիվների վերաբերյալ փաստաթղթեր:

 

Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 6 նմանատիպ հաշիվ, որոնցից յուրաքանչյուրին կա 45-47 մլն եվրո: Այժմ իրավապահները փորձում են պարզել գումարների ծագման աղբյուրները:

 

Հայտնի է, որ սեպտեմբերի 9-ի ձերբակալությանը հաջորդած խուզարկության արդյունքում գնդապետ Զախարչենկոյի բնակարանում հայտնաբերվել է մոտ 123,5 մլն ԱՄՆ դոլար գումար: Ձերբակալության պահին Զախարչենկոյի մոտ անձամբ գտնվել է 20 մլն ռուբլի գումար:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing