Ռուս զինվորները ահաբեկչություն են իրականացրել Փանիկում. Արթուր Սաքունց

74

Այն ինչ տեղի ունեցավ Փանիկում՝ ռուսական զորքերի կողմից, համարում եմ ահաբեկչական գործողություն խաղաղ բնակիչների նկատմամբ, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները» թեմայով քննարկմանը հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանը խոսեց նաև, որ խնդիր է նաև այն հանգամանքը, որ մինչև հիմա որևէ աուդիտ չի իրակացվել ՀՀ պետական բյուջեից ռուսական բազայի և սահմնապահ զորքերի կենսագործունեության համար հատկացվող միջոցների նկատմամբ, ասելով.«Ի՞նչ աուդիտ է իրակացվել, այդ միջոցների արդյունավետ օգտագործման հետ կապված»:

Սաքունցը մեջբերեց ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ ռազմաբազայի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայման մասին , նշելով. «Երբ ՀՀ Պաշտպանության նախարարն ասում է, որ քարի վրա գրված փաստաթղթեր չեն, կարելի է վերանայել, դա նշանակում է որ իրապես բավականին լուրջ հարցեր կան , ինչքան էլ որ ես չեմ պատկերանցում ինչպես է վերանայվելու»:

Վերջինս նկատեց, որ անկախ ամեն ինչից ՀՀ քաղաքացիների անվտանգությունը պետք է պաշտպանված լինի ռուսական բազայի ոտնձգություններից , ինչի համար պետք է արդյունավետ ամրագրված լինեն միջպետական համաձայնագրով:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache