Լրահոս

Ռուսական ինքնաթիռը խոցվել է իմ հրամանով. Դավութօղլու

 

timthumb

newsbook.am – Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ հենց ինքն է տվել ռուսական СУ-24 ռմբակոծիչը ոչնչացնելու հրամանը. այս մասին հայտնել է Hurriyet-ը:

Թուրքիայի նախկին վարչապետը նշել է, որ իր հրամանը վերաբերում էր ոչ թե կոնկրետ ինքնաթիռին, այլ Թուրքիայի ընդհանուր օդային տարածքի պաշտպանության ընդհանուր հրահանգ էր: «Մեր երկրում վարչապետը գլխավոր շտաբին է փոխանցում զենքի կիրառման կանոնները՝ գրավոր ձևով: Ես հրամանը տվել եմ հոկտեմբերի 10-ին»,- հայտարարել է Դավութօղլուն:

Նրա խոսքերով՝ հրամանում ասվում էր, որ Թուրքիայի զինված ուժերը պետք է կործանեն ոչ միայն սիրիական, այլև ցանկացած այլ ինքնաթիռներ, որոնք խախտում են Թուրքիայի օդային տարածքը:  Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում, ռուսական ռազմական ինքնաթիռ կործանվեց:

Թուրքական ավիացիան հայտնել է, որ ինքը կործանել է ինքնաթիռը Թուրքիայի օդային տարածքը խախտելու համար: ՌԴ ՊՆ-ն, սակայն, պնդում է, որ ինքնաթիռը գտնվել է բացառապես Սիրիայի տարածքում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing