Լրահոս

Ռուսական կապիտալը կգրավի՞ Հայաստանը

 

rusakan kapitaly kgravi hayastany

hayeli.am — Հայաստանի բազմաթիվ համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո օդում կախված հաղթական ու հուսահատեցնող տրամադրություններ կան կախված ՀՀԿ-ական բազում թեկնածուների պարտության առիթով։ Ինչպես ընտրությունների արդյունքներից հետո է հայտնի դարձել ՀՀԿ-ական 8 տասնյակից ավելի թեկնածուներ են պարտվել, դիտարկելով ԿԸՀ-ի ներկայացրած պատերը այդ համայնքների մեծ մասում ՀՀԿ-ականներն իրենց պաշտոնները զիջել են անկուսակցականների, հատուկենտ բացառությամբ ՀՅԴ եւ ԲՀԿ թեկնածուների եւ ընդդիմադիր մեկ-երկու անձանց։
Օրինակ Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Բերդի տարածաշրջաններում իշխող ՀՀԿ-ն պարտվել է անկուսակցականներին: Օրինակ` Նոյեմբերյան քաղաքում, որ համայնքների խոշորացման ծրագրով ներառում է նաեւ սահմանամերձ 8 գյուղեր, համայնքի ղեկավարի համար պաքարում էր 7 թեկնածու:
Ըստ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Նոյեմբերյանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վանուշ Ամիրաղյանը, ով համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ տեղական կազմակերպության խորհրդի որոշմամբ, ընտրությունների արդյունքում ստացել է 2355 ձայն: Անհատ ձեռներեց, անկուսակցական Կարեն Աբազյանը ստացել է 2588 ձայն: Պարտվող թեկնածուների մեջ է նաեւ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն:
Սա շեշտում ենք այն բանի համար, որպեսզի հասկանալի լինի, որ պայքարում ներգրավված է եղել նաեւ ընդդիմության ներկայացուցիչ։ Այսինքն այս փաստով ինքնստինքյան ի չիք է դառնում հասարակության շրջանում առաջ եկած միամիտ ոգեւորությունը, քանի որ ժողովուրդը ոչ թե ընտրությունը կատարել է հօգուտ ընդդիմության,կամ ի հեճուկս իշխանության, այլ բոլորովին այլ հանգամանքներից ելնելով։
Օրինակ Նոյեմբերյան համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած Կարեն Աբազյանը ինքնառաջադրել էր, սակայն մամուլն արդեն գրել է այն մասին, որ նա Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մտերիմներից է: Կողբ համայնքում էլ գրեթե նույն պատկերն է, առաջադրվել էր համայնքի ղեկավարի 4 թեկնածու: Կողբի գործող գյու¬ղապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ¬-ի կողմից թեկնածու առ¬աջադրված Արամայիս Աբո¬վյանը ստացել է 932, Կողբի նախկին գյուղապետ, անկուսակցական Արսեն Աղաբաբյանը՝ 1248: Նա էլ է համարվում Աբովյանի մտերիմներից մեկը։ Անկուսակցականների համատարած հաղթարշավից կարելի է ենթադրել, որ իշխանությունը հատուկ օպերացիա է կիրառել ՏԻՄ ընտրություններին, որոնք ըստ էության համարվում են 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախերգանքը։
Անշուշտ, անկուսակցական համայնքապետերը ենթարկվելու են իշխանությանը, խաղալու նրա թելադրած խաղի կանոններով, սակայն նման տեխնոլոգիայով կարկառուն ՀՀԿ-ականներին մեծ հաշվով հասկանալի ուղերձ է հղվում հաջորդ իշխանության բանաձեւումի մասին։ Սա նշանակում է, որ հաջորդ խորհրդարանի ու իշխանության ձեւավորման հարցում էլ առանցքային դերակատարում չեն ստանձնելու կուսակցականները։ Թեպետ մեծ հաշվով այդ գործընթացի մեկնարկն արդեն իսկ տրվել է Կառավարության փոփոխությունով ու վարչապետի պաշտոնում անկուսակցական Կարեն Կարապետյանի նշանակումով։ Մենք այդ առիթով անդրադարձել էինք նկատելով, որ ըստ էության ռուսական շրջանակներն են դառնում հայաստանյան ներքաղաքական ու տնտեսական գործընթաների թելադրող սուբյեկտ, այսինքն նրանց կողմից ֆինանսական ներդումներն ու կապիտալի հոսքը Հայաստան հենց այնպես չի եղել եւ չի լինում, դա որոշակի գին ունի ու հիմա այդ շրջանակները պահանջում են այդ գինը։ Անհերքելի է, որ երբեմնի կուսակցականներն ու ՀՀԿ-ի կայացման առաջամարտիկներն այլեւս հետին պլաններ են մղում եւ կառավարության ձեւավորման օրինակով ու ՏԻՄ ընտրությունների ոչ պատահական արձանագրումով է տեղի ունենալու հաջորդ խորհրդարանի եւ իշխանության ձեւավորումը։
Անի Սահակյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am