Լրահոս

«Ռուսական կողմը ոչ մի բարոյական իրավունք չունի սրելու իրավիճակը»

 

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Գյումրիում ռուս զինծառայողի սպանությանը:“Վերջին տվյալներով՝ սպանողը երիտասարդ տղա է, քաղաքից է, հայ է: Սա ռուսների հետ բախում չի կարելի համարել:

Իմ կարծիքով՝ այստեղ այլ բան չկա, քան կենցաղային վեճ, այստեղ ոչ մի քաղաքականություն չկա”,- ասաց քաղաքագետը:Համբարյանի խոսքով՝ եթե քաղաքական դրդապատճառ ունենար սպանությունը, նման դեպքեր կգրանցվեին գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանությունից անմիջապես հետո: “Այս սպանությունը, իմ կարծիքով, ոչ մի կապ չունի քաղաքականության հետ և չպետք է մեծ արձագանք գտնի”,- հավելեց նա:

Միաժամանակ քաղաքագետը նշեց, որ ռուսական ռազմաբազան Գյումրիում տեղակայված մեծ “օրգանիզմ” է, և ամեն ինչ էլ սպասելի է: Պետք է հույս ունենալ, որ հայ իրավապահները շատ արագ կբացահայտեն դեպքի մանրամասները:

Հիշեցնենք, որ ռուս զինծառայող Դմիտրի Յալպաևը սպանվել է այսօր՝ Գյումրիի “Արգո” խանութի դիմաց, որը հենց 102-րդ ռազմաբազայի զորամասերից մեկի հարևանությամբ է գտնվում:Հարցին, թե ի՞նչ հետևանք կարող է ունենալ այս սպանությունը, Գագիկ Համբարյանն ասաց, որ չի կարծում թե սրանից հետո ռուսական կողմից պետք է ագրեսիվ վարք դրսևորվի:“Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ռուսական ռազմաբազայում կարգուկանոնի հետ կապված խնդիր կա:

Նախ պայմանագրային զինծառայող է կորում, հիմա էլ մեկ այլ զինծառայող դուրս է գալիս զորամասից ու վիճաբանության մեջ մտնում տեղի բնակիչների հետ: Իմ կարծիքով՝ ռուսական կողմը ոչ մի բարոյական իրավունք չունի սրելու իրավիճակը: Իհարկե, դատապարտելի է սպանությունը, բայց որ ռուսական կողմն այն աստիճան սրի իրավիճակը, որ ժողովուրդն ագրեսիվ քայլերի դիմի, ես չեմ կարծում այդպես կլինի, առավել ևս հաշվի առնելով այն փաստը, որ Պերմյակովի իրականացրած սարսափելի սպանդից հետո գյուրեցիներն իրենց բավական կոռեկտ պահեցին ռուսական ռազմաբազայի զինծառայողների ու ՌԴ այլ քաղաքացիների նկատմամբ, որոնք այդ ժամանակ գտնվում էին Գյումրիում”,- ասաց Համբարյանը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing