good-banner
Լրահոս

Ռուսաստա՞նն էր մեղավոր, որ Ձեր զինվորները զրահաբաճկոններ չունեին

 

An-Evening-with-Vladimir-Solovyov

andradardz.am-ը գրում է. ՌԴ-ում Հայաստանի դեսպանին չեն ճանաչում: Դա պարզ դարձավ հայաստանցի լրագրողների ` ՌԴ-ում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում:

«Ես ՌԴ-ում Հայաստանի դեսպանին չեմ ճանաչում»,- ասաց հայտնի վերլուծաբան, հեռուստատեսային եւ ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:  Նրան ոչ պակաս զարմացրել է այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը, մասնավորաբար, ռազմարդյունաբերությունը չի զարգանում, ինչը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բավական վատ վիճակի մեջ դրեց Հայաստանին: «Ի՞նչ է ուղեղներ չունե՞ք»,- զարմացավ Սոլովյովը:

Նման տեսակետներ հնչեցին նաեւ որոշ պետական հիմնարկներում կայացած հանդիպումների ժամանակ: Հիշեցնենք, ՌԴ-ում ՀՀ դեսպանն Օլեգ Եսայանն է:

Մինչդեռ,  ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը բավական ակտիվ է `տարբեր միջոցառումներ եւ ընդունելություններ են կազմակերպվում, դրանց ամենատարբեր երկրների պաշտոնական ներկայացուցիչներ են հրավիրվում, նաեւ հայտնի մշակութային, հասարակական գործիչներ, ովքեր հարգանք են վայելում հասարակության տարբեր շերտերի մոտ, ում խոսքը կշիռ ունի:

Հանդիպումների ժամանակ`պատասխանելով հայաստանցի լրագրողների քննադատական հարցերին`ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասով, ռուսաստանցի չինովնիկները, քաղաքական գործիչները հակընդդեմ հարցերով էին հանդես գալիս` Ռուսաստա՞նն էր մեղավոր, որ Ձեր զինվորները զրահաբաճկոններ չունեին, որ Ձեր զինվորները սաղավարտներ չունեին, որ փամփուշտներ չունեին:

Հիշեցնենք, որ Հայաստանցի մի քանի լրագրողներ այս օրերին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում են գտնվում ԶԼՄ-ների համագործակցության «Նոր հայացք» ծրագրի շրջանակներում:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing