good-banner
Լրահոս

Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման համար կասկածվողը ԻՊ-ի դրոշի ֆոնին լուսանկար ունի

 

1472595108

tert.am — Վրաստանում Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի համար կասկածվող Բեքի Բեքաուրիի փաստաբան Մայա Չրելաշվիլին պատմել է, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դրոշի ֆոնին լուսանկարներ ունի, որոնք կցվել են գործին, փոխանցում է РИА Новости-ն:

«Գործի մեջ կան լուսանկարներ Facebook սոցկայքից, որտեղ Բեքաուրին և մյուսները կանգնած են տարբեր դրոշների, այդ թվում` ԻՊ-ի դրոշի ֆոնին»,- հայտնել է փաստաբանը:

Նրա խոսքով՝ գործի նյութերում կա նաև տեղեկություն, որ Բեքաուրին հավատարիմ է վահաբիզմին, որն անձամբ մեղադրյալը հերքում է:

Այս պահին նա գտնվում է հիվանդանոցում, նա 5 մեղադրյալներից միակն է, ով ընդունել է իր մեղքը: Նրանից առգրավված զենքն իր սեփականությունն է:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր 5 ձերբակալվածների մասին, ովքեր ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձ են կատարել: Հետաքննության տվյալների համաձայն՝ խումբը ցանկացել է պայթեցնել Ռուսաստանը և Հայաստանը միավորող գազատարի հատվածը:

Դատական հերթական նիստը կկայանա հոկտեմբերի 10-ին:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am