«Ռուսաստան կսիրա. ռսի համար հայ գեներալը գեներալ է, ամերիկացու համար` հե՛չ». Սեյրան Սարոյանի ընկերոջ մեկնաբանությունը

1

yelaket.am -Մենք մարտի 10-ին գրել էինք, որ Սեյրան Սարոյանը վիզա է ստացել եւ ԱՄՆ է մեկնելու, սպասում է Սերժ Սարգսյանի ընտրությունը լինի եւ մեկնի։ Եւ իրոք՝ Սերժ Սարգսյանին կյանքի գնով (ողջ օրը դեղորայքով էր դիմացել դահլիճում) իր թանկագին «ձայնը» տալուց, իր կյանքի «գործը» կատարելուց հետո, ապրիլի 23-ին, Սեյրան Սարոյանը թռնել է ԱՄՆ: Այնտեղ գտնվող դուստրն անդրանիկ զավակն է ունեցել, գնում է թոռնիկին տեսության։ «Թոռ է ունեցե, բա չեթա՞ տենա»,- ասաց նրա ընկերը: Ասում էին`բուժման նպատակով է մեկնում նաեւ։ «Չէ, որ գալիս էր խորհրդարան, հիվանդանոցից էր գալիս, մե կերպ, հետո էլի հիվանդանոց կեթա, բայց Ամերիկա բուժման համար չի էթա»։ Բա էդպես ո՞նց կթռչի։ «Բա թոռ է ունեցե, չթռչի՞, պտի դիմանա։ Ամառն էնտեղ կմնա, խորհրդարանին էլ համարյա նիստ չի մնացե, գա ի՞նչ անի, չնայած` ինք Ամերիկա չի սիրում, իր մենթալիտետ չի բռնում Ամերիկայի հետ։ Ռուսաստան կսիրա. ռսի համար հայ գեներալը գեներալ է, ամերիկացու համար` հե՛չ»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache