Լրահոս

Ռուսաստանը Գյումրիում տեղակայել է «Նեբո-Մ» ռադիոտեղորոշիչ կայաններ. Военное обозрение

 

1484501268_1-660x330

Ռուսաստանը «Նեբո-Մ» ռադիոտեղորոշիչ համալիրներ է տեղակայել Գյումրու 102-րդ ռազմաբազայում։ Այս մասին ասվում է Եվգենի Դամանցևի ««Նեբո-Մ» համալիրների առավելությունները ՌԴ աերոտիեզերական ուժերի հակահրթիռային օղակում» հոդվածում, որը հրապարակվել է ՌԴ ՊՆ Военное обозрение պարբերականում։

«Հարկ է նշել, որ միանգամայն տրամաբանական է Գյումրու 102-րդ ռազմաբազայում «Նեբո-Մ» ռադիոտեղորոշիչ համալիրների տեղակայումը։ Այստեղ այն կդառնա արժանի պատասխան Ադրբեջանի կողմից ձեռքբերված իսրայելական Green Pine կայանին, ինչպես նաև կարող է վերահսկել վիթխարի օդային տարածքներ Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի և Վրաստանի վրա։ Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի և Իսրայելի ցանկացած չարտոնված մարտավարական գործողություններ անհապաղ կգրանցվեն համալիրի կառավարման խցիկում գործող հաշվարկի կողմից»,-գրում է հոդվածագիրը


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing