Լրահոս

Ռուսաստանը Հայաստանում բախվել է նոր ու անսպասելի խնդիրների

 

Ինչ են մտահղացել ամերիկացիները

Ամերիկացիները պնդում են, որ եվրոպացիները մեծացնեն ռազմական ծախսերը: Գերմանիայի ԱԳ նախարարն արդեն հայտարարել է, որ դա իրատեսական չէր լինի, թեեւ հենց Գերմանիան կարող էր մեծացնել այդ ծախսը, հասցնելով ՀՆԱ 2-3 տոկոսի:Ամերիկացիներն, ի տարբերություն եվրոպացիների, Եվրոպայում սպասում են ոչ մեծ կամ լոկալ պատերազմ եւ դրա տրանսֆորմացիան ավելի լայն պատերազմի, միջուկային զենքի գործադրմամբ:

Հենց այդ սպասումներն են թելադրում Եվրոպայի վերազինման անհրաժեշտությունը:Եվրոպայում պաշտպանության ոլորտում առաջատար ուժեր են մնում Գերմանիան ու Մեծ Բրիտանիան: Խոսքն արդեն ոչ թե ռուսների հետ պատերազմը եվրոպացիներին ներշնչելու, այլ նրանց զինվորական ու այլ շրջանակների, ինչպես նաեւ համապատասխան լոբբիստական խմբերի աջակցության մասին է:

Ռուսները ներկայում այնպիսի շփոթված վիճակում են, որ պատրաստ են օգտագործել ցանկացած միջոց՝ տարբեր երկրներում վերացնելու մարդկանց խմբեր, ովքեր կարող են վնաս հասցնել իրենց ռազմավարությանն ու մտադրություններին, այդ թվում՝ այսպես կոչված ՀԱՊԿ բլոկի մերձավոր գործընկեր երկրներում:Եվրոպայի պաշտպանության հաջող իրականացման համար ՆԱՏՕ-ն պետք է մի քանի անգամ ավելացնի իր զինված ուժերը Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծով: Բայց ԱՄՆ-ն մտադիր չէ իր վրա վերցնել ողջ ծախսը:Ռուսաստանին ստիպված են կանգնեցնել ամեն գնով, այլապես ՆԱՏՕ-ին սպասվում է լիակատար փլուզում:Իրականում Ռուսաստանին, չնայած բանակի հաջող հագեցմանը, չի հաջողվել պարիտետի հասնել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի հետ սպառազինության մասով: Դա չի հաջողվի մեծ պատերազմի դեպքում, սակայն լոկալ պատերազմների մասով լիովին բավարար է:

Ներկայում Սեւծովյան-Կովկասյան տարածաշրջանն իր ռազմավարական իրավիճակով ավելի ու ավելի համարժեք է դառնում Բալթյան տարածաշրջանին: Ուկրաինան դառնում է Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կարեւորագույն գործընկերը եւ նրա հետ է կապվում Եվրոպայի պաշտպանության խնդրի լուծումը:Ուկրաինան զարգանալու է եւ շուտով դառնալու է ուժեղ, ռազմականացված պետություն, որն ընդունակ է հետ մղել ռուսական բանակի ցանկացած հարձակում:Վրաստանը զինվում է, նրան տրամադրվում է ժամանակակից զենք եւ ֆինանսական միջոցներ: Վրաստանը դարձել է ՆԱՏՕ-ի հատուկ գործընկեր եւ ձեռք բերել ԱՄՆ ռազմական գործընկերոջ կարգավիճակ: Վրաստանում վերջին պրո-ռուսական տրամադրություններն արդեն հուշ են դառնում:

Ադրբեջանը փորձում է պարզել, թե որքանով է Ռուսաստանը հերթական անգամ պատրաստ վաճառել Հայաստանը:Ռուսաստանը Հայաստանում բախվել է նոր ու անսպասելի խնդիրների: Հայ հանրությունը հասկանում է, որ եկել է ռուսական վասալիտետից ազատվելու ժամանակը: Դա կարող է հարավային ուղղությամբ Ռուսաստանի համար անսպասելիորեն հանգեցնել աշխարհքաղաքական աղետի:Ռուսաստանը ներկայում հայ հանրության վրա ազդելու որեւէ հնարավորություն չունենալով, փորձում է Հայաստանում նշանակել իր կադրերին: Խոսքը նախեւառաջ Հայաստանի պաշտպանության նախարարության մասին է: Տեղի է ունեցել այն կադրերի գրեթե ամբողջական փոփոխությունը, ովքեր հասկանում էին, որ եկել է սպառազինության մատակարարման եւ ռազմական համագործակցության դիվերսիֆիկացիայի ժամանակը:Պատասխանատու պաշտոնների են նշանակվում բավական սահմանափակ, արկածախնդիր մարդիկ, ովքեր իրենց կուտակած կապիտալով ու բարեկեցությամբ կապված են Ռուսաստանի հետ:Ինչպես նախկինում, հայկական բանակը, նրա մարտունակությունն ու մոտիվացված պահվածքը կապված են կրտսեր ու միջին օղակների հրամանատարների հետ:

Ամերիկացիները մանրազնին ուսումնասիրել են Հայաստանի վիճակը եւ վստահ են, որ Հայաստանը Ռուսաստանի ժամանակավոր «գործընկերն» է:Արդյոք Հայաստանի ղեկավարությունը հասկանում է, թե որն է Բրյուսել այցերի իմաստը: Հայտարարվում է, թե Ռուսաստանը չի ստիպել հրաժարվել Եվրամիությանն ինտեգրացիայից, իրականում հենց դա էլ հաստատվում է:Սակայն, ի տարբերություն եվրոպացիների, ամերիկացիները նրբանկատ զրույցներ չեն վարում եւ հաճախ այցելելով պաշտպանության նախարարություն, Հայաստանը դիտարկում են որպես Ռուսաստանի վասալ, որն օգտագործվելու է ռուսների կողմից ընդդեմ ՆԱՏՕ-ի շահերի, չնայած տարբեր երկրներում հայ խաղաղապահների ներկայությանը:Սեւ ծովի ու Կովկասի համար պայքարն առայժմ ներկայացվում է որպես Բալթիկան ու Արեւելյան Եվրոպայի այլ շրջանները Ռուսաստանի հարձակումներից շեղելու միջոց: Սակայն դա վերջնական մտադրություն չէ:

Հոդվածն ամբողջությամբ ռուսերեն՝ այստեղ

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing